Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով


Զոհված զինածառայողի կիսատ մնացած երազանքն ու մոր ցանկությունը

Life.panorama.am-ը գրում է .

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ընտանիքն  ապրում է Արցախի Հադրութի շրջանի Հայկավան գյուղում, աշխարհից ու մարդկանցից կտրված խուլ գյուղում, կիսախարխուլ տնակում:

Ապրելու տարրական պայմաններից զուրկ տանն ապրում են Անդրանիկի մայրը, անչափահաս երկու քույրերը, 19-ամյա կինն ու երկու որդիները՝ 2-ամյա Գոռն ու 9 ամսական Մարատը:

Անդրանիկի մայրը՝ տիկին Զինան Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  պարտադիր զինվորական ծառայությունից հետո Անդրանիկն անցել էր պայմանագրային ծառայության, պայմանագիրն ավարտվելու էր այս տարվա հունիսին, բայց որոշել էր շարունակել ծառայությունը: Հերոսի մայրը հպարտությամբ է խոսում որդու մասին. «Անդրեյս շատ կազմակերպված էր: Մեր միակ կերակրողն ու հույսն էր: Իմ հիվանդությունը ստիպել է, որ  որդիս փոքր տարիքից տան հոգսը վերցնի իր վրա: Աշխատող, ստեղծող  տղա էր Անդրեյս, ուսումը կիսատ թողեց, որ կարողանա ընտանիքին պահի, քույրերին կրթություն տա»:

Անդրանիկի զոհվելուց հետո, երկու անչափահաս աղջիկների, հարսի և երկու թոռների հոգսը ամբողջովին ծանրացել է մոր ուսերին:

Իր տան պայմանների մասին տիկին Զինան պատմում է հետևյալը. «25 տարի ապրում ենք կիսախարխուլ, խոնավ մի շինությունում: Բազմաթիվ անգամ դիմել եմ տարբեր կառույցների, եկել տունը նկարել են, սակայն ոչինչ չեն արել: Միայն խոստումներ են տվել ու վերջ: Վախը սրտներումս քնում ենք, շատ դեպքերում չեմ էլ քնում, որ երեխաներին հսկեմ: Իսկ քամի լինելու դեպքում ընդհանրապես չեմ քնում, որ եթե տունը շարժվի, կարողանամ երեխաներին դուրս բերել: Տունը վերանորոգման ենթակա չէ, առանց հիմքի է, հողի վրա կառուցած»:

Նշում է նաև, որ Անդրանիկի զոհվելուց հետո ճարտարապետ է եկել, ինչ-որ գծագրեր արել ու գնացել. «Այստեղ հնարավոր չի ապրել, գյուղում ոչ մի բան չկա, էս երեխաները ապագա չունեն: Աղջիկս կողքի գյուղում է դպրոց գնացել, մեծ աղջկաս մոտ է մեկ տարի ապրել: Ամեն ինչից կտրված ենք: Տրանսպորտ չկա, մանկապարտեզ, բուժկետ, ոչ մի բան չկա: Երեխան ջերմություն ուներ, շտապ օգնություն կանչեցինք, բայց չեկավ, ճանապարհ չկա, երեխաներին պատվաստման տանելու համար 1,5 ժամ ճանապարհ ենք գնում»:

Տիկին Զինայի խոսքերով՝  անձրևների ժամանակ վախենում են, որ ամեն վայրկյան կարող է տունը փլվել. «Ես իմ կյանքն ապրել եմ այդ դժվարություններով ու հիմա չեմ ուզում, որ երեխաներս նույն դժոխքում ապրեն, այն էլ՝ տղայիցս հետո: Նրա երեխաները արժանի են, որ ապրեն կենցաղային նորմալ պայմաններում»:

Զոհված զինծառայողի մայրն այսօր երկու ցանկություն ունի՝ աղջիկներն ու հարսը կրթություն ստանան ու ապրեն նորմալ բնակարանում. «Տղաս շատ էր ուզում, որ ընտանիքի համար ապրելու, սովորելու նորմալ պայմաններ ստեղծի…ամեն ինչ կիսատ մնաց: Հիմա խնդրանքս է, որ պետությունն ինձ օգնի և այնպիսի տեղ տուն հատկացնի իմ ընտանիքի համար, որ գոնե նվազագույն պայմաններ լինեն ապրելու, կրթություն ստանալու համար»: Արցունքները հազիվ զսպելով ավելացնում է. «Այն ժամանակ տղաս կար, գոնե գիտեի տանը տղամարդ կա, բայց հիմա մենք մենակ ենք: Անդրեյս ամեն ինչ անում էր, որ քույրերը կրթություն ստանան: Միշտ ասում էր՝ ես չեմ սովորել, բայց ինչ ուզում եք ՝ կանեմ, մենակ թե սովորեք: Աղջիկս շատ լավ նկարում է, նրան մատիտ հասցնելու համար մի գիշեր տղաս մի քանի կիլոմետր կտրեց, որպեսզի մատիտներ բերի քրոջը հասցնի: Այդպիսին էր իմ Անդրեյը»:

Տիկին Զինան նշում է՝ ամեն ինչ պետք է անի, որպեսզի Անդրանիկի կինը՝ Նինան, ով ընդամենը 19 տարեկան է և երկու աղջիկները  մասնագիտություն ձեռք բերեն: Որոշել է, որ նրանց կտանի Ստեփանակերտ կամ Շուշի, որ այնտեղ ուսումը շարունակեն:

«Ես նրանց ապագայի մասին եմ մտածում, առանց սովորելու նրանք ոչ մի բանի չեն հասնի: Այսօր, եթե կրթություն չունես, ուրեմն ապագա էլ չունես: Անդրեյի երեխաները պիտի իմանան, թե իրենց հայրը ինչի համար է կյանքը տվել ու իրենք պետք է լավ ապրեն, լավ մարդ դառնան, լավ կրթություն ստանան: Ես պետք է իմ որդու, իմ բարի, համեստ Անդրեյի  երազանքը իրականություն դարձնեմ»,- ասում է  տիկին Զինան:

Նշենք, որ Անդրանիկի կինն ու 16-ամյա քույրը ուզում են մանկավարժ դառնալ, իսկ  10 տարեկան քույրիկը՝  դիպուկահար, որպեսզի եղբոր վրեժը լուծի:

Անդրանիկի ընտանիքին աջակցել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել Անդրանիկի կնոջ՝ Նինա Աղաջանյանի անվամբ բացված հաշվեհամարին՝

Բանկ՝ Հայբիզնեսբանկ

11500358141681 (ՀՀ դրամ)
11500396877968 (ԱՄՆ դոլար)
11500977446074 (ռուսական ռուբլի)

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
Ամենադիտված