Ինչքան շատ ես ուսումնասիրում Հայ մշակույթի պատմությունն, այնքան ավելի մեծ հիացմունք ես տածում Հայի ստեղծագործական հանճարի նկատմամբ
BlogԼևոն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչքան շատ ես ուսումնասիրում Հայ մշակույթի պատմությունն, այնքան ավելի մեծ հիացմունք ես տածում Հայի ստեղծագործական հանճարի նկատմամբ:
Հայերը և նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, և՛ Հայոց Ոսկեդարի, և՛ Արծաթե դարի, (10-14-րդ) և՛ ուշ միջնադարի, և՛ իհարկե` նոր և նորագույն ժամանակաշրջաններում տվել են հանճարեղ անհատականությունների մի աստղաբույլ, գիտության, գրականության և արվեստի մեջ ստեղծել այնպիսի անմահ կոթողներ, որոնք, կարևոր դեր խաղալով Հայերի ազգապահպանության գործում, միաժամանակ` նշանակալից հետք են ունեցել համայն մարդկության մշակութային գանձարանում: