Ոչ թե բանակին են կոչ անում միանալ ինչ-որ շարժման, այլ միանում են բանակին
Ուշադրության կենտրոնումԱրծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Կրկին անգամ նշում ենք, որ երկրի ու սահմանների անվտանգությունը իրականացնող ԶՈւ-երին աջակցելու լավագույն ճանապարհը զորահավաքային պատրաստությունն է, իսկ մյուս բոլոր ճանապարհները վտանգավոր են ու անթույլատրելի:
Հատկապես դա անթույլատրելի է զինվորական վարքականոններին քաջատեղյակ նախկին զինվորականի այրերի կողմից: Ընդհանրապես ոչ թե բանակին են կոչ անում միանալ ինչ-որ շարժման, այլ միանում են բանակին, զինվորագրվում են Զինված ուժերին, ինչը արեցին հազարավոր կամավորներ՝ միանալով Պաշտպանության բանակին: