Երբ Մովսես Հակոբյանը տանկերի առջևից ընթանալով ղեկավարում էր հարձակումը թուրքերի վրա, ձայններդ ինչու չէր լսվում
BlogՍուրեն Սարումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հետաքրքիր է, երբ Մ. Հակոբյանը հրամանատարական Նիվան նստած տանկերի առջևից ընթանալով ղեկավարում էր հարձակումը թուրքերի վրա, ձայններդ ինչու չէր լսվում, հետո էլ զարմանում ենք, թե ինչպես մեզ ցեղասպանեցին, իհարկե, եթե ազգի մի մասը էդքան սահմանափակ, տգետ, փարիսեցի ու իրենք քաղաքացի համարող գեղցի է, որի տեսադաշտը սահմանափակվում է սեփական ճահիճի եզրագծով, դեռ շատ արհավիրքներ են մեզ վիճակվելու: Ու նաև շատ հետաքրքիր է, էս վայրահաչողների միջից քանի հոգի էին կարող պարզապես կանգնել Մ. Հակոբյանի կողքին այն վայրերում, որտեղ անձամբ եմ տեսել նրան այս վերին մի քանի տարվա ընթացքում: Համոզված եմ, մի քանի րոպեից իրենք էլ էին խեղդվելու իրենց վախի՝ շալվարներից բարձրացող գարշահոտից: