Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակի Ողբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմին Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո


Նարեկ Մակարյանը՝ «Морской Узел 2016»-ում հաղթանակի եւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու մասին

Life

Լife.panorama.am-ը գրում է .

Հուլիսի 2-ին` Նովոռոսիյսկ քաղաքում տեղի ունեցած «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթում հաղթող է ճանաչվել մեր երկիրը ներկայացնող  երգիչ Նարեկ Մակարյանը:

 Այս մրցույթում Նարեկի մասնակցության մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել, իսկ այսօր արդեն երգիչը մեզ հետ խոսել է իր հաղթանակի մասին.

««Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնելու առաջարկը ստացա երգիչ-հաղորդավար Սամվել Գրիգորյանի կողմից, ով քանիցս այդ մրցույթի ժյուրիի կազմում է եղել: Իսկ առաջարկը ստանալուն պես սիրով համաձայնեցի ու փորձեցի լավագույնս ներկայանալ, ինչն էլ կարծես թե ստացվեց, քանի որ հաղթանակը մերն է»,- նշեց Նարեկն ու պատմեց մրցույթի մանրամասների մասին.

«Մրցույթի շրջանակում եղել է մեկ մրցութային համերգ, որի ընթացքում երկուական երգերով ենք ներկայացել: Այդ օրը ներկայացրի Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» եւ Կարո Վարդանյանի «Քո սիրո համար» երգերը: Վերջինս բավականին հին երգ է ու մենք այն թարմացրել էինք նոր գործիքավորմամբ: Իսկ գալահամերգին կատարեցի Առնո Բաբաջանյանի «Благодарю тебя» ստեղծագործությունը: Լավ ընտրված ստեղծագործություններ էին, իսկ ընտրությունը կայացրել էինք ես եւ Արմինե Գրիգորյանը, ով «Морской Узел»-ի այս տարվա ժյուրիի անդամներից էր»:

«Морской Узел 2016»-ին մասնակցել են 10 երկրների ներկայացուցիչներ, իսկ հաղթողին ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին: Հաղթանակը Նարեկ Մակարյանին տվել է ոչ միայն նյութական պարգեւ, այլեւ աշխատանքային նոր ճանապարհների հնարավորություն.

«Պետք է ասեմ, որ առհասարակ մրցույթներին մասնկացում եմ ոչ թե նյութական հաղթանակների, այլ իմ երկրի անունը հնչեցնելու ու բարձր պահելու համար: Սա ինձ համար առաջին կարեւոր կետն է, իսկ երկրորդ կարեւոր կետը մայրիկիս ուրախությունն է, քանի որ նա ինձնից շատ է ոգեւորվում իմ հաղթանակներից: Այս անգամ էլ, երբ վայրէջք կատարեցինք, հենց օդանավակայանում մրցանակս հանձնեցի մայրիկիս, ով աչքի լույսի պես է պահում այն: Իսկ անձամբ ինձ այս հաղթանակը տվեց նոր ընկերներ ու ծանոթություններ, նոր համագործակցությունների առաջարկներ, որոնց պտուղները հավանաբար առաջիկայում կքաղեմ: Իհարկե, ես ստացա նաեւ դրամական պարգեւ, որի քանակի մասին չեմ բարձրաձայնի»,- հավելեց երգիչը:

Մեզ հետ զրույցում Նարեկ Մակարյանը գաղտնիք բացեց.

«Այնտեղ բավականին հավանեցին իմ ձայնը, վերջին տեսահոլովակս, ու անընդհատ հարցնում էին, թե ինչու Հայաստանը չեմ ներկայացնում «Եվրատեսիլ»-ում: Այնպես որ հիմա սկսել եմ նաեւ այդ ուղղությամբ մտածել ու անհավանական չի լինի, որ մարդիկ ինձ տեսնեն նաեւ «Եվրատեսիլի»-ի բեմում, ինչն ինձ համար ամենապատվավոր ու բարդ աշխատանքը կլինի»:

Նարեկի խոսքով, քանի որ այս տարի մրցույթը նշում էր հոբելյանական 15 տարին, այն կազմակերպված է եղել բավականին բարձր մակարդակով ու առանձնահատուկ շքեղությամբ:

Ի դեպ՝ Նարեկը մրցութային օրերին հասցրել է նաեւ կարճ ժամանակով հանգստանալ, վայելել ծովն ու արեւը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

 
 

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըՄայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված