«Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն ինձ համար մեծ հնարավորություն եւ նոր մարտահրավեր է. Մխիթարյանի տված բացառիկ հարցազրույցը՝ MUTV-ին (տեսանյութ)
TVՀայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին, գրում է Armsport.am-ը:
- Բարի գալուստ, Հենրիխ: Ի՞նչ զգացողություններ ունես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո:
- Շնորհակալ եմ: Անչափ հուզված եմ: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն ինձ համար մեծ հնարավորություն եւ նոր մարտահրավեր է: Կներդնեմ բոլոր ուժերս:
- Որքանո՞վ ազդեց քո որոշման վրա Ժոզե Մոուրինյոյի գործոնը:
- Դա որոշից գործոններից մեկն էր, բայց կարեւոր էր նաեւ այն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիսանում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկը: Ես չէի կարող մերժել այդ առաջարկը: Երջանիկ եմ, որ այստեղ եմ:
- Ոգեւորվա՞ծ ես, որ հանդես ես գալու Ռունիի, Իբրահիմովիչի եւ մյուս աստղային ֆուտբոլիստների հետ:
- Այս տարի շատ լավ թիմ է հավաքվել եւ ես ուրախ եմ, որ խաղալու եմ նրանց հետ:
- Դու ծնվել ես մարզական ընտանիքում: Քո հայրը՝ Համլետը նույնպես ֆուտբոլիստ է եղել: Ինչպիսի՞ ազդեցություն է նա ունեցել քո կարիերայի վրա: Որքա՞ն հպարտ կլիներ նա ներկա պահին:
- Երբ նա ֆուտբոլ էր խաղում, ես դեռ չէի կարող ամբողջովին հասկանալ, թե ինչ է ֆուտբոլը: Երբ նա մահացավ, ես ցանկացա ֆուտբոլիստ դառնալ: Ցանկանում էի շարունակել նրա գործը, եւ հույս ունեմ, որ ճիշտ ուղու վրա եմ:
Շարունակությունը՝ այստեղ: