Պայթող բույսերը «պայթեցրել» են համացանցը. Smithsonian Channel-ի տեսանյութը
TVՀամացանցում լայն տարածում է գտել Smithsonian Channel հեռուստաընկերության պատրաստած գիտական տեսանյութը, որում դանդաղեցված ցուցադրվում է, թե ինչպես են տարբեր տեսակի բույսերը պայթում՝ դուրս ցայտելով իրենց սերմերը, գրում է Huffington Post-ը։
Տեսանյութի սկզբում վայրի մանուշակի սերմերի պարկը բացվում է և արևի ճառագայթներից չորանում, արդյունքում այն լայնանում է և ձգվում՝ առաջացնելով ատրճանակի ձգանի էֆեկտ։
Այն կարող է ամեն պահի դուրս հրել բոլոր սերմերը, ինչը կարողացել են նկարահանել գիտնականները։
Impatiens capensis տեսակի բույսը ծաղկում է հունիսից հոկտեմբեր ամիսներին, և այդ ընթացքում հասցնում է բազմիցս պայթել։
Այն նաև անվանում են «Չդիպչե՛ս ինձ», քանի որ դրանք դուրս են ցայտում իրենց սերմերը նույնիսկ ամենանուրբ հպումից։
Ecballium elaterium տեսակի «թքող վարունգը» պոկվում է իր ցողունից, ապա մուգ շագանակագույն սերմերի հետ միասին թափանցիկ հեղուկ դուրս ցայտում։
Տեսանյութը մի շաբաթում արդեն դիտել են մոտ 400.000 անգամ։