ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի


Ներկայացվել են կոնկրետ առաջարկներ, բայց Բաքուն ձեւացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը. Նալբանդյան

Միջազգային

ՆԱՏՕ-ի գագաթաժողովից շրջանակներում ՀՀ նախագահի հանդիպումներում ԼՂ խնդրի շուրջ քննարկումները վերաբերել են այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ վերահաստատվել Սանկտ-Պետերբուրգում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Վարշավայում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այդ պայմանավորվածությունները եթե իրականացվեն, համապատասխան պայմաններ կստեղծվեն, ինչպես որ մենք բազմիցս ասել ենք, խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Եվ գլխավոր թեման հենց սա էր։ Խոսքը, գիտեք, հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին է։

Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։ Չնայած Ադրբեջանը ձեւացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը, բայց եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, եւ Հայաստանը արձագանքել է եւ տվել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ»,-ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ այս նախաձեռնությունը քննարկվում է. «Դա եռանախագահող երկրների նախաձեռնությունն էր։ Դեռ 2011, 2012թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած գագաթաժողովների արդյունքում հրապարակվեցին համապատասխան հայտարարություններ, որոնցում հստակ նշվում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց ամեն անգամ Ադրբեջանը հետ քայլ էր կատարում: Այս անգամ եւս Վիեննայից եւ Սանկտ-Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձեւացնելով, թե այդպիսի պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։ Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին»:

Երկրորդը, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, այն է, որ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը եւ թվաքանակի ավելացմանը. «Նույն պատմությունն է. չնայած Վիեննայից եւ Սանկտ-Պետերբուրգից բավական ժամանակ է անցել, բայց Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է նաեւ այս պայմանավորվածության իրագործմանը: Սրան էին վերաբերում հիմնական քննարկումները: Նաեւ սրա մասին էինք խոսում եռանախագահների հետ։ Վարշավայում երեկ ես նաեւ հանդիպում ունեցա եռանախագահների հետ։ Իրենք եւս գտնվում էին այստեղ: Մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունների շուրջ մենք շարունակելու ենք քննարկումները. տեսնենք, թե ինչպես կարելի է իրագործել»:

Ամեն դեպքում, Նալբանդյանի խոսքով, եռանախագահող երկրները, ԵԱՀԿ գործող նախագահը` Գերմանիայի արտգործնախարարը, բավական հաստատակամ են: «Եվ պարոն Շտայնմայերը, երբ Հայաստանում էր, դրա մասին ասաց, եւ դրանից առաջ էր նաեւ հայտարարել՝ դեռ հունվարին իր ելույթում. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու պահին ինքն աջակցեց այս մեխանիզմի ստեղծմանը: Եվ հիմա էլ հաստատակամ են, որ պայմանավորվածությունները պետք է հարգվեն եւ պետք է կատարվեն: Հնարավոր չէ հանդիպումից հանդիպում որեւէ հարցի շուրջ պայմանավորվել, եւ կողմերից մեկը հետ քայլ անի, որովհետեւ դրանով իսկ կորցնում է վստահությունը, որ կարելի է այդ երկրի հետ ընդհանրապես բանակցել եւ ինչ-որ բանի մասին պայմանավորվել»,-ընդգծել է նա:

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ
Ամենադիտված