Թուրքիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպման առանցքային թեմաներից է եղել Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը
BlogԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը երկկողմ ձևաչափով հանդիպել է նաև Գերմանիայի կանցլերի հետ: Հանդիպման առանցքային թեմաներից են եղել Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը և որպես դրա հետևանք՝ Ինջիրլիքի ռազմաբազայի հետ կապված գերմանա-թուրքական հակասությունը: Թուրքական մամուլն այդ հանդիպումը որակել է որպես անարդյունք՝ գրելով, որ Էրդողանը Մերկելին նախատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևի կապակցությամբ, իսկ Ինջիրլիք գերմանացի պատգամավորների մուտքի թույլտվության հարցում հնարավոր չի եղել հասնել որևէ համաձայնության: