Վերջին տվյալներով, Քըրքորյանի կարողությունը գնահատվում է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար
Ուշադրության կենտրոնումԳոռ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մահացել է Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը (Գրիգորյան Գրիգոր Ահարոնի) 98 տարեկան էր, ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին՝ Ֆրեզնո քաղաքում: Վերջին` 2012-ի տվյալներով Քըրքորյանի կարողությունը գնահատվում է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար: Նրա կարողությունը, համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության, 2007 թվականին կազմում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլար, բացի այդ՝ նա համարվում էր Լաս Վեգասի հայրը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նա նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996 թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: