Ոնց եմ զզվում, որ էլի սկսում են հայաստանցի ղարաբաղցի տարանջատում մտցնել
Ուշադրության կենտրոնումՏիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ոնց եմ զզվում, որ էլի սկսում են հայաստանցի ղարաբաղցի տարանջատում մտցնել: Եթե ձեր տրամաբանությամբ նայել, ապա Արցախում էլ բազմաթիվ հայաստանցի զինվորականներ և հրամանատարներ կան, գուցե նրանց չպետք է պաշտոններ տային:
Մեր մեկը երկուս չի դառնա, քանի դեռ մեր բոլոր շերտերը չեն գիտակցել, որ մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք ենք, մեկ երկրի տարածքում ունենք երկու հայկական պետություն:
Պատկերացնենք, որ Շուշիի ազատագրման ժամանակ Հայաստան երկրի երկու հայկական պետությունների`ՀՀ և ԼՂՀ բնակիչները Կոմանդոսի դեմ ընդվզեյին`ասելով ռուսաստանցի է: