Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով


Սեքսուալության բանաձև կանանց համար . Ոսկե բանալի

Նախևառաջ պետք է պարզեք ձեր սեքսուալության և գրավչության աստիճանը: Մի’ վախեցեք. եթե նույնիսկ իրականությունը այնքան էլ մխիթարական չէ, ոչ ոք այդ մասին չի իմանա` բացի ձեզնից: Դրա փոխարեն ազնվորեն եզրակացության գալով` կկարողանաք "անճոռնի ճուտիկից" վերածվել հիասքանչ կարապի:

Ոսկե բանալի


 Միթե այդքան կարևոր է սեքսուալ երևալը: Այո’, որովհետև սեքսուալությունն է այն ունիվերսալ բանալին, որը կիրականացնի յուրաքանչյուր ցանկություն: Բայց ինչու՞ է բնությունն այդքան անարդար. մեկին ի ծնե տրված է այդ մոգական կարողությունը, իսկ մյուսներն անիմաստ ապրում են: Պարզվում է, որ բնությունը բոլորովին էլ մեղավոր չէ. առանց բացառության բոլորին է տրված սեքսուալության ոսկե բանալին:
Ասացե’ք խնդրեմ, ի՞նչն է ձեզ  խանգարում հակառակ սեռի մոտ հաջողություն ունենալ. արտաքի՞նն այն չէ, թե՞ ճիշտ չեք հագնված, իսկ միգուցե դրամապանա՞կն է դատարկ: Պատկերացրե’ք, որ սրանք այն ստանդարտ  պատճառաբանություններն են, որոնք շատ հեռու են իրականությունից: Ինքնե’րդ դատեք, երբ առաջին հանդիպման ժամանակ հետաքրքրության կայծ է առաջանում, ոչ ոք չի ստուգում ձեր եկամուտների չափը, քննադատաբար չի նայում` արդյոք անթերի՞ եք հագնված: Ուրեմն, ի՞նչն է կարևոր:


 1.Կետ առ կետ քննենք սեքսուալ վարքագծի ռազմավարությունը: Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ ուշադրության եք  գրավում: Իհարկե, այստեղ արտաքինը կարևոր է, բայց չի երաշխավորում հաջողությունը:
 Նախ` գեղեցկությունը հարաբերական հասկացություն է. ինչ-որ մեկին դուր են գալիս երկար ոտքերը, իսկ մյուսներին էլ խելքահան են անում մատնաչափիկները:
    Երկրորդ. ուշադրություն կարելի գրավել ոչ միայն վերերկրային գեղեցկությամբ, այլև յուրօրինակ պահվածքով և շարժուձևով:
    

Հաջորդ քայլը ծանոթության շարունակությունն է: Այստեղ արտաքինը ընդհանրապես մղվում է հետին պլան. կարևորն այն է, որ կարողանաք ձեր զրուցակցին գրավել, ցույց տալ, որ նա հաճելի է ձեզ, նրա համար ստեղծեք առավելագույն հարմարավետ պայմաններ, որ նա չցանկանա բաժանվել ձեզնից: Հենց այդ ժամանակ էլ ձեզ սկսում են գնահատել որպես սեքսուալ պարտնյորի, եթե անգամ որևէ մեկի մտքով "այդ մասին" չի անցնում: Դե քանի որ "դրա մասին" խոսք գնաց, մի’ կասկածեք. կարևոր չեն ո’չ ձեր ոտքերը, ո’չ ձեր սոցիալական վիճակը:
 

Ինչպես տեսնում եք, յուրաքանչյուն էլ, անկախ արտաքինից, կարող է սեքսուալ առումով գրավիչ դառնալ: Ինչու՞ դա տեղի չի ունենում: Նախ պետք է հասկանալ` ուզու՞մ եք դա: Համոզվա՞ծ եք, որ պատրաստ եք ամբոխից առանձնանալ, դառնալ մշտապես գնահատող հայացքների առարկա, համաձա՞յն եք, որ ձեզ ընդունեն ոչ թե որպես անհատականության, որպես խելացի  կամ յուրօրինակ մարդու, այլ որպես "ցանկությունների օբյեկտի": Եթե պատրաստ եք, անցնենք թրեյնինգի: Ճիշտ է, առանց մասնագետի օգնության, առանց տնից դուրս գալու լուծել բոլոր պրոբլեմները շատ դժվար է, այնուամենայնիվ, հետևյալ հոգեբանական թրեյնինգը կօգնի բավականին լուրջ հաջողությունների հասնելու:
                                                                                                                               
Աստղի հետ դեմառդեմ


 Նախ "ֆիլմ" նայենք: Հարմա’ր նստեք, փակե’ք աչքերը և պատկերացրե’ք հեռուստացույցի էկրանը. ցուցադրվում է ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսուհին դուք եք, ավելի ճիշտ Ձեր իդեալական մոդելը, մարդ, որը կարողանում է լինել ամենահմայիչը և գրավիչը: Դուք շարժվում եք, խոսում շրջապատի հետ և բռնում ձեզ ուղղված հիացական հայացքները: Հենց որ հավատաք, որ էկրանին դուք եք, այլ ոչ թե հորինված կերպար, համարձակ առա’ջ քայլեք, որպեսզի ձուլվեք "կինոաստղի" հետ: Ֆիլմում մնացեք այնքան, մինչև որ նոր կերպարում ձեզ հարմարավետ զգաք: Հենց Այդ հարմարավետության զգացումն էլ այն նշանն է, որ դուք արդեն պատրաստ եք սեքսուալ դառնալու:
 

 Ի՞նչ արժե սեքսուալությունը ...


 Ինչպես արդեն հասկացաք, դրա համար բավական չէ զգեստապահարանը թարմացնելը, նիհարելը կամ մազերի գույնը փոխելը:  Հարկավոր է բոլորովին այլ բան. բարձրացնել սեքսուալության ինքնագնահատականը: Գենային հոգեբանությունն առանձնացնում է հինգ բաղադրիչներ.



    1.Գիտակցված ինքնագնահատական: Մեզ համեմատում ենք ուրիշների հետ, ուսումնասիրում ենք նրանց ռեակցիան մեր արտաքինի և պահվածքի նկատմամբ, եզրակացություններ ենք անում, որոնց համեմատ էլ փոխում ենք մեր արտաքինը, ճշտում ենք պահվածքը:
    2. Ներքին ինքնագնահատականը ցույց է տալիս, թե ինչպես եք ինքներդ ձեզ ենթագիտակցորեն գնահատում: Հաճախ մարդը գիտակցում է, որ հաճելի է և գրավիչ, բայց հոգու խորքում իրեն անճոռնի ճուտիկ է համարում: Եվ պատահական չէ, որ նրա հետ շփվելիս մարդիկ հավատում են ոչ թե սեփական աչքերին, այլ այդ "հիպնոսին":
    3. Իրական արժեքը: Սա այն է, թե ուրիշներն ինչպես են գնահատում ձեզ, ընդ որում ոչ թե կոնկրետ Արամը կամ Աննան, այլ մարդկանց մեծամասնությունը: Ցավոք, սա ձեզ համար գաղտնի է մնում. մենք հակված ենք կա’մ թերագնահատելու, կա’մ գերագնահատելու ինքներս մեզ:
    4. Ցուցադրական արժեքը: Իրական գինը բարձրացնելու համար հնարամտությունների լայն հնարավորություն կա` վառ հագուկապից մինչև պլաստիկ վիրահատություն: Բայց…  շրջապատին և բնությանը խորամանկելուն ուղղված ինչքան ավելի մեծ ջանքեր և միջոցներ եք գործադրում, այնքան ավելի ակնհայտ է դառնում կեղծիքը:
    5. Հավելյալ արժեք: Կարծելով, թե այնքան էլ գրավիչ չեն, ոմանք միավորներ են վաստակում այլ միջոցներով. հարստանում են, բարձր պաշտոնի են ձգտում և այլն, և այլն: Ճիշտ է, հաճելի է, բայց այս ամենը սեքսուալության հետ ոչ մի կապ չունի:
    


Իսկ այժմ` ուշադրությու’ն: Վերը թվարկված հինգ կետերից չորսում հեշտությամբ հնարավոր է ճշտումներ մտցնել: Դրա համար պետք է ճիշտ հագնվել, շրջապատի կարծիքը լսել կամ ինքն իրեն խոստովանել, որ ո’չ բարձր պաշտոնը, ո’չ պլաստիկ վիրահատությունը չեն օգնի սիրտ գրավելու: Երկրորդ կետը կայուն է. իսկապես պետք է փոխվել ներքնապես, ոչ թե արտաքնապես: Առանց դրա մենք ոչնչի չենք հասնի:

Ժառանգություն ստացած բարդույթը


Խնդիրը հեշտ չէ, բայց իրագործելի է: Այն լուծելու համար պահանջվում է… ճանապարհորդել անցյալում. այն թույլ կտա հասկանալ` որտեղ և երբ, ինչ պայմաններում է ձեր ենթագիտակցության մեջ առաջացել և ամրապնդվել այն բարդույթը, որը թույլ չի տալիս ավելի սեքսուալ լինել:
Ճանապարհորդելուց առաջ գրանցե’ք այն  համոզմունքները, որոնք խանգարում են ձեզ բացահայտվել: Միգուցե դեր է խաղացել "ժառանգություն ստացած" սեքսուալ անբավարարությունը. բավական է հիշել, թե ինչպես էին վերաբերվում սեքսին մեր մայրիկները, տատիկներն ու պապիկները, ինչ ամոթալի էր համարվում նույնիսկ անմեղ ակնարկը "դրա մասին": Հաճախ խանգարում են ընտանիքի և դպրոցի կողմից ներշնչած և դրոշմ դարձած բացասական մտքերը "սանձարձակ կանանց", "վավաշոտ տղամարդկանց" մասին, այն, որ "սեքսը կեղտոտ բան է" և այլն: Այսօր դժվար թե դուք այդ կարծիքին լինեք, բայց ձեր ենթագիտակցությունը ամեն ինչ հիշում է և ձեզ պահպանում է "կեղտից": Հիշե’ք, հիշե’ք և ազնվորեն խոստովանեք բոլոր այդ "մեղքերը", միայն դրանից հետո կարելի է ժամանակի մեքենայի լծակները շարժել:

 Իսկ այժմ պատկերացրե’ք, որ դուք փոքր երեխա եք, որին դեռևս չի հետաքրքրում սեռի խնդիրը: Այդ փոքրիկը մաքուր էջ է, որի վրա հարազատներն ու մտերիմները կսկսեն գրի առնել ամեն տեսակ փուչ ու հիմար բաներ: Հաղթահարելով ժամանակը` հիշեք այն պահը, թե երբ ձեզ այդ թեման առաջին անգամ հուզեց, երբ սկսեց ձևավորվել առաջին սեքսուալ բարդույթը: Միգուցե հարազատներից մեկը ամոթանք տվեց, երբ համբուրում էիր խաղընկերներից մեկին, կամ ավելի ավագ երեխաները քեզ ու խաղընկերոջդ ծաղրում էին` "հարս ու փեսա" անվանելով: Գրանցե’ք այդ պահը, ապա վերադարձեք իրականություն և ձեզ` փոքրիկին, ճիշտ կողմնորոշում ներշնչե’ք` նորմալ, ներդաշնակ վերաբերմունք այդ խնդրի նկատմամբ: Այժմ նորից վերադարձե’ք անցյալ և որպես փոքրիկ` ընդունե’ք "հումանիտար օգնությունը": Ամեն անգամ ձեր անցյալում ինչ-որ թակարդ հայտնաբերելով` կրկնեք նույն մեթոդը: Ուշադի’ր եղեք այն փոքրիկի նկատմամբ, որն ապրում է ձեր հոգում: Ինչ է պակասում նրան. ինքնավստահություն, բարձր ինքնագնահատակա ՞ն, նպատակասլացություն: Անցյալ վերադառնալու միջոցով  նրան փոխանցե’ք այդ որակները:


 Կարծում եք, թե ա՞յժմ էլ չունեք այդ որակները: Հնարավոր է, բայց գոնե մեկ-երկու անգամ դուք ի ցույց դրել եք այդ որակները: Հակառակ դեպքում չէիք էլ մտածի, որ այդ որակների պակասը զգում եք: Չէ՞ որ մարդը չի կարող քաղցրի կարիք ունենալ, եթե գոնե մի անգամ չի փորձել: Հիշե’ք այն պահերը, երբ դուք նպատակասլաց, ինքնավստահ եք եղել և բարձր եք գնահատել ձեզ: Կենդանացրե’ք այդ զգացողությունները և փոխանցե’ք ձեր հոգու խորքում ապաստանած փոքրիկին: Մի’ մոռացեք, որ փոխանցելու պահին նույնպես պետք է փոքրիկի կողքին լինեք:  Ի՞նչ եք կարծում, փոքրիկը փոխվե՞ց: Ստուգելու համար վերադարձե’ք անցյալ և նորից վերապրե’ք ամեն ինչ. կտեսնեք, որ ձեր վերաբերմունքը կատարված դեպքերի նկատմամբ փոխված է: Այսպես դուք կստեղծեք ձեր նոր` վիրտուալ ինքնակենսագրությունը: Հավատացե’ք, որ այժմ ոչ թե իրական անցյալը, այլ վերափոխված անցյալը կդառնա ձեր ապագան որոշողը:

Ձեր գաղտնի թերությունների մասին գիտեք միայն դուք: Երբեմն ձեր հակառակորդները գլխի են ընկնում դրանց մասին, բայց չէ՞ որ դուք նրանց սերը չեք ակնկալում. այնպես որ նրանց կարծիքը ձեզ չպետք է հետաքրքրի: Մյուս բոլոր մարդիկ նախընտրում են տեսնել ձեր արժանիքները, մանավանդ, եթե դուք դրանք հմտորեն ցուցադրում եք:

 

 

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
Ամենադիտված