Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով


Եթե կինը խելացի է, ապա երբեք չի փորձում սեքսուալ երևալ. Մարիաննա Հակոբյան (ֆոտոշարք)

Life.tert.am-ը գրում է .

Tert.am Life-ի զրուցակիցն ATV հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի մեկնաբան Մարիաննա Հակոբյանն է:

Ի՞նչն է տարել Մարիաննային հեռուստատեսություն, ինչպե՞ս է նա ընկալում գեղեցկությունն ու երջանկությունը, ո՞րն է խելացի կին լինելու նրա բանաձևը, այս և մյուս հարցերի պատասխանները՝ զրույցում:

-Աշխարհի կարևոր իրադարձություններ հաղորդող հաղորդավարուհին ինչպիսի՞ն է եթերից դուրս:

- Կարևորը իմանալ, թե որտեղ ինչ հագնել: Ինձ առավել հոգեհարազատ է դասական հագուստը: Ցանկացած համադրության մեջ փորձում եմ նրբաճաշակությունը պահպանել: Գնահատում եմ գեղեցիկ ապրելու կարողությունը: 

-Ինչը՞ տարավ Ձեզ եթերային աշխարհ:

-Հարազատներիցս ոչ մեկ լրագրությամբ չի զբաղվել: Տատիկս մանկավարժ է, պապիկս իրավաբան, հայրս շինարար է, իսկ մայրս էլ բժշկուհի: Երբեք չեմ մտածել, որ մուտք կգործեմ հեռուստատեսություն: Պարզապես գրելու հանդեպ մեծ սերս ինձ տարավ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել:

-Երիտասարդ  աղջիկները սիրում են առավել ժամանցային հաղորդումներ վարել, ինչո՞վ էր պայմանավորված լրատվական ժանրի ընտրությունը:

-Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ընտրեցի, քանի որ դպրոցից սկսած շարադրություններ գրելը ինձ մոտ լավ էր ստացվում: Ուսման հետ համատեղ միշտ աշխատել եմ: Ինձ միշտ ավելի շատ ձգել է թերթը ու երբեք չեմ երազել էկրանի մասին: Սկզբում տպագրվում էի «Առավոտ» և «Երկիր» թերթերում: Այնուհետև պրակտիկ աշխատանքի անցա Երկիր մեդիա հեռուստաընկերությունում: Վեց ամիս էր աշխատում էի, երբ տեսա, որ Հանրայինը լրատվական մեկնաբանների մրցույթ է հայտարարել: Պարզվեց, որ համապատասխանում եմ չափանիշներին: Այսպես սկսվեց ամեն ինչ:  Զբաղվելով պրակտիկ լրագրությամբ, ինձ համար շատ կարևոր է, որ լուրերի մեկնաբանը չլինի ընդամենը կարդացող, այլ մասնակցի լուրերի հավաքման ու մշակաման գործընթացին, տիրապետի մասնագիտության առաձնահատկություններին: Աշխատանքի մեջ լինի նախաձեռնող և ամենակարևորը թիմային մտածելակերպ ունենա: Հիմա աշխատում եմ «Այսօր» լրատվականում, որտեղ իսկապես թիմային մարդիկ են հավաքված, յուրաքանչյուրն իր գործի գիտակն է:

-Եթերային էթիկայից կխոսե՞ք: Կա՞ն կանոններ, որոնք երբեք չեք խախտում:

- Հեռուստադիտողի վստահությունը ձեռք բերելու համար լրագրողը, մեկնաբանը պարտավոր է սահմանափակվել միայն ստուգված փաստերով: Որոշ լրատվամիջոցներ այսօր օպերատիվության ետևից ընկնելով, առաջինը լուրը հաղորդելու խնդիրը իրենց առջև դնելով՝ ապատեղակատվություն կարող են տարածել: Ինձ համար տեղեկատվության ճշգրտությունն ավելի կարևոր է, քան օպերատիվությունը: Լավ է մի փոքր ուշացնել, քան սխալ լուր հաղորդել և ներողություն խնդրել հեռուստադիտողից սխալ տեղեկատվության համար: Եթերից հնչող խոսքը պետք է լինի գրագետ, պարզ, մատչելի: Հեռուստադիտողի մոտ չպետք է առաջացնի «ընկալողական անհարմարություն», դա խորթ է նորությունների ժանրին։ Շատ տարածված սխալ է, երբ կադրից դուրս տեքստում նախօրոք կրկնվում է այն, ինչ քիչ հետո ասվելու է հարցազրույց տվողի խոսքում, ռեպորտաժում: Մամուլի ասուլիսները, կոնֆերանսները, նորությունների թեմա չեն, այլ միայն առիթ՝ իսկական թեման ծավալելու համար։ Պետք է «շնչավորել» պատմությունը՝ դարձնելով այն առավել մարդկային։ Մշտապես պետք է փնտրել հերոսներ ու ճակատագրեր։ Ինչ վերաբերում է տեսքին, եթերը սիրում է կոկիկություն: Իմ խնդիրը եթերից գեղեցիկ երևալը չէ, այլ տեղեկատվությունը տեղ հասցնելն է: Եթերային կանոններին շատ խիստ եմ հետևում, շատ խստապահանջ ու հետևողական եմ իմ հանդեպ:

 

-Ուղիղ եթերի «անակնկալներից» կխոսե՞ք:

-Ուղիղ եթերն ինքնին արդեն դժվար է, երբ դու առավոտյան աշխատանքի ես գալիս շատ հաճախ չգիտես, թե քեզ ինչ է սպասվում: Դու գործ ունես տեխնիկայի հետ, իսկ տեխնիկան ամեն րոպե կարող է փչանալ: Պետք է ունենալ լավ հիշողություն և հույսը չդնել հուշարարի կամ թղթերի վրա, հասկանալ, որ աշխատանքդ ստեղծագործական գործընթաց է: Զավեշտալի դեպքեր իհարկե եղել են՝ ինչպես ցանկացած մեկնաբանի կյանքում: Այնքան ծիծաղելի դեպքեր չի եղել, որ Youtube-ում հայտնվեմ, բայց մի անգամ ճանճ էր մտել տաղավար ու ամբողջ եթերի ընթացում տանջեց ինձ: Ծիծաղս զսպել չէի կարողանում:

-Ի՞նչ տեղի ունեցավ երկրպագուների շրջանում, երբ եթերը ձեզ առավել նկատելի դարձրեց:

-Ես երբեք նման բաների վրա չեմ կենտրոնանում: Աստղային հիվանդություններ, հանրային դեմք: Անկեղծ լինեմ ու ասեմ, որ իմ կյանքում եթերը առավելություն չի տվել ինձ: Ապրում եմ ինչպես առաջ: Հաղորդավարությունը ինձ առանձնահատուկ նորաձև կամ մեծամիտ չի դարձրել: Ավելին՝ մեծացել է պատասխանատվությունը թե' խոսքիս, թե' կերպարիս, թե' հագուստիս նկատմամբ:

- Հետևո՞ւմ եք նորաձևության տենդենցներին:

-Այո, սիրում եմ նորաձևությունը, բայց մոդայի կույր հետևորդ չեմ: Ամենակարևորը ծայրահեղությունների մեջ չհայտնվելն է: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, որոնց համար աշխարհի կենտրոնը զգեստապահարանն է: Նման մարդիկ, որպես կանոն, մակերեսային են, իսկ ես մարդկանց մեջ առաջնայինը գնահատում եմ խորությունը:

Մարդկանց համար նպատակ է դարձել բրենդային հագնվելը: Այս տեսակ մրցակցությունը անհասկանալի է ինձ համար: Հարց է առաջանում՝ արդյո՞ք բրենդ հագնելուց երջանիկ եք զգում Ձեզ:

-Երջանկությունից խոսեցիք, ո՞րն է երջանկության Ձեր ընկալումը:

-Երջանկությունն իրարամերժ հասկացություն է, իրադարձային:  Համացանցում հաճախ կարելի է հանդիպել «Երջանիկ լինելու 10 նշան» տիպի վերնագրով նյութերի: Մտածում եմ և այս թեմայով հարցազրույց արել եմ՝ Ի՞նչ է երջանկությունը կամ ի՞նչ գիտենք մենք երջանկության մասին, արդյո՞ք կարելի է 10 կամ 5 կետանոց նյութերով «ինստրուկցիաներ» տալ երջանկության մասին: Նյութական խնդրի առաջնայնությունn այսօր վեր են դասվում մարդկային, բարոյական օրենքներից: Այսօր երջանկությունը կապում են փողի հետ: Փողը միշտ պետք է միջոց լինի նպատակին հասնելու, իսկ այսօր, շատ դեպքերում, դառնում է  նպատակ: Երջանիկ լինելու համար պետք է դրական մտածել, ես հավատում եմ, որ մեր մտքերը մարմնանում են: Մի էսպիսի տենդենց եմ նկատում երիտասարդ աղջիկների մոտ՝ երջանկությունը կապել «կյանքի կեսի հետ»: Շարունակ սպասում կամ փնտրում են այն միակին, «կեսին», «կինոյի տղային», որը կգա և կլրացնի իրենց: Բայց արդյո՞ք դա կիրականանա, երբ կինը չի զգում իրեն ամբողջական, չի ճանաչում իր զգացմունքները, իր ցանկությունները… Ինչ-որ մեկին սիրելու համար, նախ կինը ինքն իրեն պետք է սիրի: Պետք է լինի ոչ թե կես, այլ ամբողջ ինքն իրենով, կարդալով, ինքնակատարելագործվելով, չկրկնօրինակելով: Փորձի դառնալ ոչ թե ինչ-որ մեկի նման, այլ իր լավ տեսակը: Ես այդպես եմ ապրում և ինքնաբավ եմ: Այսօր այնքան շատ ժամանակ են վատնում հարաբերություններ պարզելու վրա, նեղանալու, պահանջներ դնելու: Երիտասարդ աղջիկներին պակասում է լավ իմաստով «թեթևություն» և հետո դժգոհում են՝ ինչու են հարաբերությունները ձախաղվում: Ես միշտ հույսս դնում եմ սեփական ուժերի վրա, որևէ մեկը ինձ որևէ բան պարտական ու պարտավոր չէ, այնքան հեշտ է ապրել այսպես՝ չես հիասթափվի և կոտրվի: Մի բան էլ եմ նկատել, շատ է խոսվում սեքսուալության մասին, աղջիկները շատ են ուզում սեքսուալ երևալ, դրա համար դիմելով զանազան մեթոդների, իրականում կորցնում են անհատականությունը: Եթե կինը խելացի է, ապա երբեք չի փորձում սեքսուալ երևալ, որովհետև եթե խելացի է, ապա արդեն սեքսուալ է:

Հարցազրույցը՝ Անահիտ Կասամանյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
Ամենադիտված