Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Այսօր ԼՂ խնդրի շուրջ ձևավորված իրողություններում ամենից գործուն «փաստարկը» ՀՀ/ԼՂՀ բանակն է

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Երեկ տեղական լրատվամիջոցներից մեկը հոդված էր հրապարակել, որն աչքի էր ընկնում ԼՂ խնդրի վերաբերյալ «հին» մոտեցումների «նորովի» փաթեթավորմամբ: Խոսքը ԱՄՆ Պետդեպի նախկին խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած վերլուծաբան, ներկայումս` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր, իսկ մեզ ավելի հայտնի որպես «Մեղրիի փոխանակման» ծրագրի «համահեղինակ» Փոլ Գոբլի հետ հարցազրույցի մասին է:

Հավանաբար հիմք ընդունելով այն մոտեցումը, թե այսօր Ադրբեջանում ծանր օրեր են, և Ի.Ալիևն ունի բազմաթիվ խնդիրներ՝ կապված երկրի արտաքին քաղաքական հեղինակության և ընկալելիության հետ, պարոն Գոբլը կարծիք էր հայտնում, թե Բաքուն կարող է թեքվել դեպի Ռուսաստան: Վերջինս նույնպես լավ օրեր չի ապրում, ուստի միգուցե և չհրաժարվի «անառակ որդու» վերադարձից: Նման պարագայում ԼՂ խնդրի լուծման բանալին, ըստ Գոբլի, կախված կլինի նրանից, թե արդյո՞ք Ադրբեջանը կհամաձայնվի դառնալ Մոսկվայի ռեգիոնալ «արբանյակը» և ի՞նչ գնով: Եթե գինը լինի ԼՂ-ի շուրջ անվտանգության գոտու՝ ՀՀ-ի/ԼՂՀ-ի կողմից զիջումը, ապա, ըստ փորձագետի, Հայաստանն այս առումով նոր մարտահրավերների առջև է կանգնելու, որոնք ուղղակիորեն կապված են լինելու նրա անվտանգության ապահովման հետ: Իսկ անվտանգության հարցում, ըստ Գոբլի, արդեն այսօր Երևանը կարող է հաշվի առնել Արևմտյան երաշխիքների ռեալության հանգամանքը, եթե, իհարկե, դրանք լինեն:

Վերացարկվելով «Запад нам поможет» թեզից և ելակետ ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ և ԼՂՀ անվտանգության հիմքը նրանց զինված ուժերն են, պետք է նշել, որ Բաքվի ծանր կացության և նրա՝ Մոսկվա նայելու հանգամանքի պարագայում հայտնի փորձագետը մոռանում է մեկ շատ կարևոր գործոն. Բաքուն այսօր, առավել քան երբեք, միացյալ ճակատով է հանդես գալիս Անկարայի հետ, իսկ Անկարան ամենևին շահագրգիռ չէ, որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններն այսօրինակ ջերմացում ապրեն: Դա կթուլացնի Անկարայի դիրքերը Մոսկվայի հետ հարաբերություններում: Մյուս կողմից՝ պետք է առնվազն հաշվի առնել մեկ այլ իրողություն. Մոսկվայում այսօր առավել քան լավ են հասկանում, որ չնայած ՀՀ-ում իրենց տնտեսական ծանրակշիռ ներկայացվածության և սերտ հարաբերություններին, կան ոլորտներ և հարցեր, որոնք, հիմք ընդունելով ՀՀ-ի անվտանգության օրակարգը, քննարկման ենթակա չեն: Ավելին՝ դրանց մի մասի անվտանգությունն ապահովվում է միացյալ ուժերով: Պետք է սթափ գնահատել, թե ինչ կտա Մոսկվային Ադրբեջանի հետ հարաբերություների հնարավոր սերտացումը: Այսօր արդեն նրանք ունեն բավական լավ, զարգացած հարաբերություններ: Սակայն պետք չէ նաև մոռանալ, որ մեկ անգամ չէ, որ ռուսները հայտարարել են և ոչ ֆորմալ հանդիպումներում էլ փաստել, թե ԼՂ խնդիրը պետք է լուծվի նախ խաղաղ ճանապարհով, ապա երկու կողմերի համաձայնությամբ առկա ֆորմատում (ԵԱՀԿ Մինսկի խումբ): ԼՂ խնդրի կողմերի միջև այսօր այդ համաձայնությունը դեռ առկա չէ, ուրեմն խնդրի լուծումը դեռ չի հասունացել:

Եվ ամենակարևորը պետք է արձանագրել. այսօր ԼՂ խնդրի շուրջ ձևավորված իրողություններում ամենից գործուն «փաստարկը» ՀՀ/ԼՂՀ բանակն է, որն իրականում խաղաղություն է պարտադրում ԼՂ գոտում՝ զսպելով Ադրբեջանին: Սա մի շարք հանգամանքներով շահեկան է կարծես բոլորին և հատկապես ՌԴ-ին, ուստի կարծում ենք՝ ռեգիոնում նման սկզբունքային կողմնորոշման փոփոխությունների համար համենայն դեպս այս փուլում բավարար հիմքեր դեռ չեն ձևավորվել:

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված