Բա որ ասում էի խմբակային աղոթքը նշան է, որ արթնացել են, սցենարը նույնն է...
BlogԼուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆեյբուքյան նյուզֆիդս էականորեն փոխվել է այսօր ։) կային մարդիկ, որ զարմանալիորեն ժողովրդի անունից էին խոսում, ինչը երբեմն ապշեցնում էր, բայց հույս էր հաղորդում, որ իրենք էլ գիտակցում կատարվածը, այսօր արդեն վերադարձան իրենց հիմնական դիրքորոշմանը ։)))) թե դա ինչ է նշանակում, մտածող մարդու համար պարզ է ։) հհկ֊ն խոսեց և …
Ի դեպ, պարզվեց, որ մտավորականներից շատերը այլ բանի տակ էին ստորագրել, այլ բան էր տարածվել, բայց դա էլ չի սթափեցնի նրանց, որ գիտակցեն, որ իշխանությունն ամեն վարկյան պատրաստ է իրենց փուռը տալ և դարձնել ազգի թշնամի` սեփական շահի համար ու մի հատ “ախ” էլ չի անի ։ Լավ են պատրաստված, բան չունեմ ասելու , իսկ քանի որ մեծամասնությունն ինքնուրույն մտածելու կարողություն չունի և հեշտությամբ ազդեցության տակ է ընկնում, ելքն արդեն պարզ է ։
Բա որ ասում էի խմբակային աղոթքը նշան է, որ արթնացել են, սցենարը նույնն է…իսկ եթե դա իշխանության միակ սցենարն է` ամեն անգամ կրկնվող, կարելի էր չէ՞ անակնկալի բերել , բայց չէ, մեր սցենարն էլ չի փոխվում… զարմանալի էր, որ սահմանին լարվածություն չստեղծեցին, որ շեղվենք, բայց դե երևի դեռ պահեստային են պահել ( հուսանք հերթը դրան չի հասնի )
Ինչևիցե …
#ուրԷԻմԵրազածՔաղակիրթԼիդերը