Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Առէկսիմբանկը, խաբելով ու դրամաշորթություն անելով, հարևանիս ընտանիքին փողոցում է թողել

Գեղամ Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Շենքի առաջին հարկում մի հարևան ընտանիք ունեմ, ավելի ճիշտ՝ այսօրվանից՝ ՈՒՆԵԻ, ովքեր այդ բնակարանում էին ապրում, ինչ ստացել էին այն պետությունից 80-ականներին։ Էս մարդկանց այսօր դուրս շպրտեցին իրենց բնակարանից, ու դա արեց Առէկսիմբանկը։ 
Իհարկե, լինում է, որ մարդիկ բանկում տունը գրավ են դնում ու կորցնում են ամեն բան, բայց հարևանիս հետ կատարվածն ինձ հիշեցնում է 90-ականների մաֆիոզական մթնոլորտը, որովհետև Առէկսիմբանկի արածը ոչ այլ ինչ էր, քան ռեկետ ու դրամաշորթություն։ Ընդ որում, առնվազն 50000 դոլար շուկայական գին ունեցող այս բնակարանը մարդկանց ձեռքից խլեցին... 5000 դոլար կազմող վարկի պատմության երեսից։

Ուրեմն, անցած ամառ էս հարևաններիս մեծ տղու խելքին փչում ա տունը կապիտալ վերանորոգել, որովհետև ամաչում էր ամուսնանալ ու կին բերել դեռ խորհրդային ռեմոնտով տուն ու գնում ա, 5000 դոլար վարկ ա վերցնում Առէկսիմբանկից։ Ռեմոնտը սկսում են, սկզբում ամեն ինչ նորմալ ա լինում, չնայած նրան, որ տոկոսները մեր երկրում ու հատկապես Առէկսիմբանկում աստղաբաշխական են։ Հետո էդ փողը վերջանում ա, բայց ռեմոնտը դեռ կիսատ ա լինում, բայց էս խելոքս էլի ա պարտք անում հարևան-բարեկամներից ու շարունակում ա։ 

Հետո եղավ դեկտեմբերը, ու դոլարի կուրսը թռավ եսիմ ուր, ու փաստորեն այդ տատանման հաշվին 0-ացրեց մինչ այդ արված բոլոր վճարումները, որովհետև հարևաններիս եկամուտները դրամով էին, իսկ վարկը՝ դոլարով...

Դրան գումարած՝ մյուս պարտատերերը սկսեցին խեղդել, ու էս հարևաններս ընկան կրակը։ Փորձեցին բանկին խնդրել վերանայել պայմանագիրը կամ էլ ինչ-որ ժամանակով հետաձգել պարտքի մարումը։ Բնականաբար, Առէկսիմբանկում իրենց ատվառոտ-պավառոտ են տալիս, բայց բանկի կառավարիչն առաջարկում ա ստվերային մի գործարք. ինքը հանձն ա առնում նոր վարկ ձևակերպել հինը մարելու համար ու նույն տոկոսադրույքով, բայց վարկի 25 տոկոսը պետք է իրեն առձեռն տան՝ որպես ատկատ։

Հարևաններս այնքան հուսահատ վիճակում են լինում, որ համաձայնվում են, ինչ թուղթ տալիս են՝ ստորագրում են, էլի փող են վերցնում, կառավարչին տալիս են իրա փայը, բայց մնացած փողով ոչ թե հին վարկն են մարում, այլ որոշում են ավարտի հասցնել վերանորոգումը, որ տունը հնարավորինս թանկով վաճառեն, որ պարտքերը մարեն...

Արդյունքում արդեն հաջորդ ամսվանից սկսվում են զանգերը բանկից՝ դատի տալու սպառնալիքներով։ Էս մարդիկ էլ աղաչում են, էլ պաղատում են, որ ժամանակ տան, որպեսզի տունը վաճառեն, վերջը էդ փող վերցրած կառավարիչն էլի հանդիպում ա նշանակում ու բանավոր ասում ա, որ 4 ամիս կարող են մարումներ չանել, թող ռեմոնտն ավարտեն ու վաճառեն։ 

Էս միամիտները, բանավոր խոսքի վրա հիմնվելով, արխային են ընկնում ու էլի անցնում են իրանց ռեմոնտով, որն ավարտելուց հետո սկսում են մուշտարի ման գալ։ 4 ամիսը դեռ չլրացած՝ բանկից գրություն է գալիս, որ իրենց պարտքը տույժուտուգանքներով գրեթե եռապատկվել է՝ համաձայն պայմանագրի պայմանների, ու եթե վարկը չմարվի մինչև այսինչ վերջնաժամկետը, նրանց տունը բանկը կվերցնի դատական կարգով։

Խառնված իրար՝ գնում են բանկի կառավարչի մոտ, թե բա, ախպեր ջան, բա դու ասում էիր՝ ժամանակ ունենք։ Սա էլ թե՝ ես նման բան չեմ ասել, ինչ որ ունեի ասելու, պայմանագրով ձևակերպված ա ու ստորագրված ա։ Հարևանիս տղեն փորձում ա սկանդալ սարքել, բայց բանկի անվտանգության ծառայության աշխատակիցները մի լա՜վ ծեծում են ու դուրս են շպրտում։ 

Ի՞նչ երկարացնեմ, գործը մտնում ա դատարան, բանկը դատարանում ցույց ա տալիս երկու վարկերի պայմանագրերը, երկրորդ պայմանագրում առկա կետը, որովհետև աստղաբաշխական տույժուտուգանք է նախատեսված լինում վարկի ուշացման հաշվին, ու ցույց է տալիս սրանց ստորագրությունները և....

Էլ ի՞նչ և, էսօր աշխատանքի գնալիս տեսնում եմ, որ հարևաններս իրենց կահույքն են բարձում բեռնատարի մեջ։ Բանկը նոր վերանորոգված տունը վերցրել է ձեռքներից, ու էդ սաղ պատմությունը՝ ինչ-որ 5000 դոլարի համար, որը խաբեությամբ ու մարդկանց միամտությունից օգտվելով դարձրեցին եսիմ ինչքան, ու հիմա մեկին 10 եկամուտ ունեցավ բանկը։

Այս պատմությունից հետո, հույս ունեմ, էլ ոչ ոք գործ չի բռնի «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» հանցավոր կառույցի հետ, որը Հայաստանում զբաղվում է խաբեությամբ ու ռեկետով։ Ես այս դեպքը գիտեմ իր բոլոր մանրամասներով ու սարսափում եմ, թե քանի-քանի նման ընտանիքների են դժբախտացրել այս անաստված բանդիտները։

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված