35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Արդի պավլիկյանները

ժորա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտյան ծանր բեռնատարի օգնությամբ խորտակելով ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասը, մի խումբ զինված անձինք՝ «ազատամարտիկ» Պավել Մանուկյանի գլխավորությամբ, գրավեցին այդ նույն գնդի զորանոցը՝ պատանդելով այնտեղ գտնվող ոստիկաններին, այդ թվում՝ բարձրաստիճան և պահանջելով ՀՀ նախագահի հրաժարականը, «քաղբանտարկյալների» ազատ արձակումը և այլն։

Իհարկե, հայկական պետությունը տեսել է շատ ավելի սոսկալի ու տևական «ակցիաներ»։ Նույն պավլիկյան շարժումը, որ ծավալվել էր 9-րդ դարում և իր ծավալները մեծացնելով, վտանգի ենթարկել Բյուզանդական կայսրությունը, առայսօր պատմաբանների և կրոնագետների ուսումնասիրության նյութ է։ Սակայն հայտնի է, որ պավլիկյանները վայելում էին ժողովրդի մի ստվար մասի համակրանքը և նաև դրա շնորհիվ կարողացան ձևավորել մեծաքանակ զինված ուժեր ու մի շարք պարտությունների մատնել կայսերական զորքերին։

Այս պարագայում մենք գործ ունենք մեղմ ասած արկածախնդիրների մի խմբավորման հետ, որի նպատակը (խոսքը հրապարակած՝ պետության ղեկավարի հրաժարականի մասին չէ, դա ընդհանրական է բոլոր տեսակի ընդդիմադիրների համար) ոչ մի կերպ չի հստակեցվում, հավանաբար այն պատճառով, որ պարզապես չկա։ Զարմանալի հաջողությամբ զավթելով ոստիկանական զորանոցը, նրանք արդեն ութերորդ օրն է, անգամ միմյանց դեմ են առճակատման գնում (հիշենք Պավլիկ Մանուկյանի հայհոյանքները ուղղված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, Վարուժան Ավետիսյանի կողմից Վիտալի Բալասանյանին «գլխավոր բանակցողի» լիցենզիայից զրկելը, քանի որ վերջինս ջղայնորեն էր արտահայտվել զենքերը մանկամտորեն թափահարող և օդ կրակող այս խմբի մասին, ինչպես նաև Արցախից Երևան ժամանած մեկ այլ «բանագնաց» Վահան Բադասյանին ՊՊԾ գնդի տարածք մուտք չգործելը, քանի որ սա անզգուշորեն հայտարարել էր, թե՝ «Եթե տղաները հանձնվեն, չպետք է դատվեն» և մի շարք դրվագներ՝ արդի պավլիկյաններին սատարող խուլիգանների կատարմամբ)։

Անդրադառնանք հատկանշական մեկ դրվագի․ պավլիկյանների հետ բանակցություններում ակտիվ մասնակցություն ունեցած Վիտալի Բալասանյանը այդ օրերին աջակցություն էր ցույց տալիս նրանց՝ լուծելով սննդի, բուժզննության և դեղորայքի, ջրի, ինտերնետի և այլ հարցեր: Թվում էր, թե սրանք պետք է գնահատեին Բալասանյանի ջանքերը և փորձեին իրենց կողմից ևս ցույց տալ համագործակցելու ուղիներ, բայց իրականում նրանք նախ խախտեցին պայմանավորվածությունը՝ լրագրողների ներկայությամբ զենքեր ցուցադրելով, Բալասանյանին ուղեկցող անձանց նկատմամբ ագրեսիվ պահվածքով և անգամ օդ կրակելով, ինչը խիստ զայրացրեց Բալասայանին, և նա հրահանգեց լրագրողներին լքել տարածը: Այս ամենից հետո վերոնշյալ Վարուժան Ավետիսյանը լրագրողներին հայտարարեց, որ Բալասանյանը այլևս չի մասնակցելու բանակցություններին:

Եղավ այն, ինչ պիտի լիներ, և այս ամենը մեկ բառով կոչվում է քցոցի՝ ինչը հատուկ է ադեկվատությունից և թացը չորից տարբերելու ունակությունից զուրկ նորօրյա պավլիկյաններին:

Այնինչ, իշխանությունը ավելի քան մի շաբաթ է՝ համբերատար բանակցում է դրանց հետ՝ հանձնվելու և այս բռնարարքը օրենքի դաշտ տեղափոխելու նպատակով, «ապստամբները» շարունակ հաց, ջուր ու... կապ են պահանջում։ Հացուջրով և դեղամիջոցներով «պնդվելով»՝ կապի միջոցով էլ օրական մի քանի ստահակ առնվազը 3 հարցազրույց է տալիս դեպքի առթիվ Երևանի Մ. Խորենացու փողոցում իրենց կարիերան փայլեցնող լրագրողներին, բլոգերներին, վերլուծաբաններին... Պավլիկյանների խոսքին, որ փոխանցվում է մեզ այդ լրագրողների միջոցով, վերջին օրերին հաղորդվել է պարտադիր անցենզուր բնույթ։ Հատուկ նպատակով։

Որ՝ տեսեք, մենք ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի պես «բադասխան» ենք ուզում, ոչ էլ Լևոնի պես ակադեմիական հայերենով ցույց ենք վարում, ոչ նիկոլփաշինյանի նման կքաղբանտարկվենք... Մենք զերծ ենք կոմպլեքսներից, «սմերտնիկներ» ենք, կռվելու ենք մինչև վերջին փամփուշտը։ Եվ սմերտնիկավարի սպանում են փառավոր կենսագրության տեր ոստիկանի... Որից հետո, իրավապահ ծառայությունների տքնաջան աշխատանքի արդյունքում, պատանդված ոստիկանները բաց են թողնվում․․․
Կարելի էր, իհարկե, առաջին ժամերի ընթացքում գրոհել և պավլիկյաններից ազատել ՊՊԾ գնդի տարածքը։ Դրա համար բոլոր հիմքերն ու անհրաժեշտ ուժն իշխանությունն ուներ։ Բայց խնայեց իր քաղաքացիների կյանքը, անգամ՝ այսպիսի անհեթեթ քաղաքացիների։ Ցավը նրանում է, որ չգրոհելը մշտապես ակտիվ խուլիգանների մի խմբի մոտ անպարտելիության համոզմունք կարող է ստեղծել։ Ավելի մեծ ցավը նրանում է, որ խուլիգաններով առաջնորդվելով՝ գիտակցության ոչ այնքան բարձր աստիճանի տեր բնակիչներ նույնպես ակամա ներքաշվում են մութ ուժերի հորձանուտ։

Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ առանց արյունահեղության։ Դրա համար, սկզբից, ՊՊԾ գնդում և հարակից փողոցներում անհրաժեշտ է վերականգնել օրենքը, այդ նպատակին ուղղելով իրավապահ մարմինների տրամադրության տակ եղած տեխնիկական միջոցներ։ Այնուհետև անհրաժեշտ է պետական կառավարման բարեփոխումներին ուղղված կոնկրետ քայլեր, որոնք կստանան հանրային լայն լուսաբանություն։ Միևնույն ժամանակ հարկ է գիտակցել, որ հանուն երկրի անվտանգության, օրախնդիր է սադրիչների հետևողական բացահայտումը և երկրից արտաքսումը։

Ի վերջո, 9-րդ դարում պավլիկյան շարժման խնդիրը հայազգի Վասիլ կայսրը լուծեց շատ ավելի արմատական մեթոդներով, իսկ հիմա պետք է շարժվել 21-րդ դարի օրենքներով։

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Ամենադիտված