Տղաները գիտեն՝ ինչի համար են պայքարել և պատրաստ չեն զիջման. Ալեք Ենիգոմշյան (ուղիղ միացում, թարմացվում է)
TVՊՊԾ գնդում զինված խմբի կողմից պատանդ պահվող ոստիկանների ազատ արձակումից հետո էլ շարունակվում է փակ մնալ Խորենացի փողոցը:
22.01
Տեղեկություններ տարածվեցին, որ զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքում մեքենա է հրդեհել:
20:45
Խորենացի փողոցում մեկնարկեց հերթական հանրահավաքը: Հարթակ բարձրացավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա իր խոսքում կոչ արեց ոստիկաններին՝ զենք չբարձրացնել սեփական ժողովրդի դեմ, որովհետև այդ նույն ժողովուրդը պայքարում է նաև ոստիկանների համար՝ որպես ՀՀ քաղաքացի:
Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ նորանոր բանակցող կողմեր են մտնում բանակցությունների դաշտ: Եվ ինչպես մի քանի ժամ առաջ Վարուժան Ավետիսյանն է հայտարարել՝ ներկայում այդ առաքելությամբ գործում է բոլորի կողմից հարգված, արցախյան ազատամարտի հրամանատարների մեկը, «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը»:
19:30
Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը այսօր Խորենացի փողոց է եկել։
Օսիպյանը չպատասխանեց լրագրողների հարցերին: Նրան ոստիկանները ողջունեցին և ուղեկցեցին դեպի հատուկ պահպանվող տարածք:
Նշենք, որ Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը վերջին պատանդներն էին, որոնք «Սասնա ծռեր» խումբը ազատ էր արձակել հուլիսի 23-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված հարձակում էին գործել Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա և գրավել այն՝ պատանդ վերցնելով մի քանի ոստիկանի: