Խորենացի փողոցից քաղաքացիական հագուստով անձինք մարդ են բերման ենթարկել
TVԵրեւանի Խորենացի փողոցից քաղաքացիական հագուստով անձինք քիչ առաջ մի տղամարդու են բերման ենթարկել։
Ականատեսները NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ որպես ոստիկան ներկայացած անձինք ուժով մի ակտիվիստի 34 FA 660 համարանիշով արծաթագույն «Մերսեդես» մակնիշի մեքենան են նստեցրել եւ տարել անհայտ ուղղությամբ։ Ականատեսները նաեւ մեր թղթակցին են փոխանցել հեռախոսով արված կարճ տեսանյութը։
Նշենք, որ Խորենացի փողոցում այս պահին հանրահավաք է ընթանում, եւ Ալեք Ենիգոմշյանն էլ հայտարարեց, որ բերման ենթարկվածը Տիգրան Ավագյանն է։
Ոստիկանությունից հայտնեցին, որ կճշտեն, լրացուցիչ կտեղեկացնեն։