Անգամ ստելու հարցում են թուրքերը տարբերվում այլ ազգերից
Ուշադրության կենտրոնումԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ստամբուլի «Սկյութար» համալսարանի գիտնականները ձեռնամուխ են եղել նոր՝ հատուկ թուրքերի համար նախատեսված «ստի դետեկտոր» ստեղծելու գործին: Ըստ թուրք գիտնականների՝ Արևմուտքում գործածվող նման սարքավորումները չեն կարող կիրառելի լինել թուրքերի համար: Սուտը վեր հանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մշակութային առանձնահատկությունները:
Նոր «ստի դետեկտորը» գործելու է 6 հիմնական գործոնների հիման վրա, որոնք արտացոլում են մարդու նյարդային համակարգի արձագանքը որևէ տեղեկատվության նկատմամբ: Այդ գործոններն են մարմնի ջերմաստիճանը, մաշկի դիմադրողականությունը, սրտամկանի կրճատման, շնչառության հաճախականությունը, մկանների լարվածությունն, ուղեղի աշխատանքը, որոնք արձանագրվում են տարբեր չափման ցուցիչների միջոցով:
Ենթադրվում է, որ նոր սարքավորման արդյունավետության գործակիցը կազմելու է 90%, և այն լայնորեն կիրառվելու է Թուրքիայի ոստիկանական բաժանմունքներում:
Իսկ այն հանգամանքը, որ թուրքի սուտը շատ ավելի տարբեր է մյուս բոլոր ազգերի ստերից, լավագույնս գիտե հայերիցս յուրաքանչյուրը...