Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան


ՊՊԾ գնդի տարածքը գրավողները լարվածության մեջ են պահում հանրապետությունը և վտանգում մարդկանց կյանքը. ՀՀ ոստիկանություն

Հասարակություն

Երևանում պարեկապահակային գնդի տարածքը զինված անձանց կողմից գրավելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը տարածել է հետևյալ տեղեկատվությունը, որում մանրամասնվում են հուլիսի 17-ին ի վեր ամեն օր ձեռբարկված գործողությունները և տվյալ օրվա զարգացումները: Նշված տեղեկատվությունը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հուլիսի 17-ի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք գործեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք և պատանդ վերցրին ոստիկանության ծառայողների: Զինված հարձակման ընթացքում զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, եղան վիրավորներ: Հետո հարձակման մասնակիցները ելան դուրս ու սկսեցին կրակել փողոցի ողջ երկայնքով: Դարձյալ ոստիկաններ վիրավորվեցին: Բարեբախտաբար՝ քաղաքացիական ոչ մի անձ չտուժեց: Սակայն համաքաղաքացիների անվտանգությունը հարձակվողներին չէր հուզում. նրանք պատանդների դիմաց պահանջում էին ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն էին տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին:

Զինված անձանց հետ բանակցություններ սկսվեցին՝ իրավապահներին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:

Նույն օրը, ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումներն ազատ արձակեցին երկու պատանդի:

Ժամը 17.00-ի դրությամբ զինված խումբը շարունակում էր անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողներին, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանին:

Իրավապահներն ունեին բոլոր միջոցները՝ ազատելու գնդի տարածքը, սակայն զոհերից խուսափելու նպատակով հետաձգում էին ու հետաձգում են նման հանգուցալուծումը՝ հարձակում կատարածներին համոզելով զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:

Հուլիսի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվեց ազատ արձակել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության ևս մեկ ծառայողի, ինչպես և մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին:

Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում էր ազատ արձակել բռնությամբ պահվող մյուս անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին:

Օրվա ընթացքում գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվեցին սնունդով և անհրաժեշտ դեղորայքով: Համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում դուրս բերվեց ևս մեկ պատանդ:

Հուլիսի 19-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում էին ինտենսիվ բանակցությունները զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով: Արվում էր հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արնահեղությունից հետ պահելու համար:

Հուլիսի 20-ի ուշ երեկոյան ՊՊԾ գնդի հարակից տարածքում հավաքված մի խումբ առանձնապես ագրեսիվ ցուցարարներ հարձակում գործեցին արգելապատնեշում կանգնած ոստիկանականական շղթայի վրա ու բախումներ հրահրեցին: Ոստիկանությունը հասարակական կարգը վերականգնելու նպատակով հարկադրված էր դիմել հատուկ միջոցների կիրառման: Իրավիճակը լիցքաթափվեց, երկուստեք վնասվածքներ ստացածները տեղափոխվեցին բուժհիմնարկներ:

Հուլիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարաություն տարածեց, որ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալների մշակման ու իրացման արդյունքում ձերբակալվել է խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գտնվող անձանց խումբ, ովքեր աջակցել են նախկինում կատարված հանցանքներին և շարունակում են օժանդակել նախապատրաստվող հանցագործություններին:

Վերջին օրերին զինված խմբի և իրավապահ մարմինների միջև միջնորդական առաքելություն ստանձնած Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի բանակցությունների շնորհիվ ՊՊԾ գնդի տարածքում պահվող բոլոր պատանդները հուլիսի 23-ին ազատ արձակվեցին: Դրա դիմաց խումբը պահանջում էր լրատվական կետ գործարկել գնդի տարածքում, ինչը արվեց պայմանավորված ժամկետին: Եվ հանրությունը առաջին անգամ տեսավ՝ ինչ է կատարվում ՊՊԾ գնդում և ովքեր են կատարում: Ականատես եղանք պայմանավորվածությունների խախտումների՝ խմբի անդամները, չնայած խոստմանը, զենք ցուցադրեցին, ոչ ադեկվատ պահվածք դրսևորեցին, անկանոն կրակոցներ արձակեցին՝ վտանգելով քաղաքացիների կյանքը…

Զինված խմբի համակիրների և զարմանալի անպատասխանատվություն դրսևորող մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խմբի անդամները Արցախյան ազատամարտի մասնակիցներ են, փորձառու և վաստակաշատ մարտիկներ: Երեկվա առաջին իսկ ուղիղ շփումից հետո, սակայն, հայտնի դարձավ, որ բնավ այդպես չէ: Զինված ուժերում ծառայել ու Ազատամարտին մասնակցել են միայն 10-ը, մյուսները զուտ քաղաքացիական անձինք են՝ վարորդ, շինարար, թիթեղագործ, նարկոդիսպանսերում գրանցված քրոնիկ ալկոհոլիկ, թմրամոլության հակում ունեցող, մշտական աշխատանք չունեցողներ, տարբեր հիվանդությունների պատճա ռով, ընդհուպ «նյարդային հիվանդություն» հոդվածով զինծառայությունից ազատվածներ, նախկինում դատապարտված անձինք, մարդիկ, որ, իրենց ասելով, պայքարում են Ղարաբաղի համար, բայց Ղարաբաղի տեղը չգիտեն…

Հայրենիքի և հանրության հոգսերով մտահոգ ներկայացողների ահա այսպիսի խայտաբղետ կազմավորում, որոնց իրական նպատակներն ու խնդիրները, դրդապատճառներն ու գաղտնի լծակները լիովին կբացահայտվեն, երբ իրավիճակը վերջնականապես հանգուցալուծվի:

Իսկ մինչ այդ հասարակությունը պետք է անուն առ անուն ճանաչի նրանց, ովքեր զինված ներխուժելով ՊՊԾ գնդի տարածք՝ արդեն մեկ շաբաթից ավելի լարվածության մեջ են պահում հանրապետությունը, վտանգում մարդկանց կյանքը»:

Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան
Ամենադիտված