Պուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը


Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան

Կրքերը ՀԷՑ- ի շուրջ թեժանում են: Հունիսի 12-ին  Ազգային Ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով:

Լսումներին հրավիրված «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նախապես նամակով տեղեկացրել էր, որ չի մասնակցելու լսումներին: Ուստի սակագնի բարձրացման չափի,  անհրաժեշտության, հիմնավորվածության, կառավարման հետ կապված բոլորիս հետաքրքրող և հուզող հարցերին անմիջապես կազմակերպության ղեկավարի կողմից պատասխան ստանալ չհաջողվեց:  Պատասխաններ և մեկնաբանությոններ արվեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի կողմից:

Ինչպես հայնտի է, ՀԷՑ-ը ձեւավորել է իր կողմից գնվող էլեկտրաէներգիայի արժեքը եւ դիմել է հանձնաժողով` սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով՝ 1կվ/ժ-ի համար վերջնական սակագինը 17 դրամով բարձրացնելու առաջարկությամբ: Սակայն ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովը եկել է եզրակացության եւ որոշել, որ բնակչության համար վերջնական սակագինը պետք է բարձրանա 6,93 դրամով:

Ռ.Նազարյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը պայմանավորված է հիմնականում դոլար-դրամ փոխարժեքի տատանումներով, ատոմակայանի չաշխատելով և սակավաջուր տարի լինելու հետ: Էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների կորուստների հետևանքով ՀԷՑ-ը լուրջ կորուստներ է կրել, որոնք նույնպես պետք է փոխհատուցվեն, և ներառված են սակագնում:

 «Իսկ ՀԷՑ-ի վատ մենեջմենթի արդյունքում առաջացած ծախսերը, ճոխությունները, որոնք տեղ էին գտել հայտում, մենք հանել ենք, և դրանք որևէ կերպ սակագնում ներառված չեն, չեն եղել և չեն էլ լինելու»,- նշել է Ռ.Նազարյանը:

Հայտնի է , որ Էլ. էներգիայի սակագինը բարձրացնելու փաթեթի մեջ ներառված են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերին» այլ ընկերությունների ունեցած անհուսալի պարտքերը: Այս պահի դրությամբ դա, ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 5 միլիարդ դրամ: Որոշ աղբյուրների համաձայն, ՀԷՑ-ի նկատմամբ ամենամեծ անհուսալի պարտք կուտակած ընկերությունը «Նաիրիտն» է:

Միանշանակ է, որ՝ ՀԷՑ-երը կարևոր ռազմավարական և տնտեսական նշանակություն ունեն մեր երկրի համար: Համակարգը ֆիզիկապես և բարոյապես մաշված է և պահանջում է լուրջ ներդրումներ առողջացման և արդիականցման համար:  Ի՞նչ լուծումներ կգտնեն իշխանությունները: Ակնհայտ է, որ ռիսկերը պետք է բաշխվեն, և վնասի այն մասը, որը պայմանավորված չէ անարդյունավետ կառավարման հետ կներառվի սակագնի մեջ:

Նման օրինակները պետք է դաս լինեն, որպեսզի ստեղծվեն լրացուցիչ իրավական հիմքեր` պատշաճ պետական վերահսկողություն իրականացնելու համար, որպեսզի խնդիրը բացահայտվի և լուծում ստանա դեռ ակունքում: ՀԷՑ-երի շուրջ առաջացած խնդիրը, ցավոք, եզակին չէ: Նման պատմություն է «Նաիրիտ»-ի հետ: Եթե հաշվի չառնենք, որ գնորդ կազմակերպություններն են տարբեր, հետևանքները գրեթե նույնն են՝ կուտակած պարտքեր, չմարված վարկային գծեր, կաթվածահար համակարգ, չվճարված աշխատավարձեր, որոնց մի մասը, իդեպ, վճարվել է պետբյուջեից, շարքային քաղաքացու հաշվին: Ինչպես ասում են՝ ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան:

 Արտակ Խաչատրյան

Աղբյուրը՝  Orer.am

Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված