Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում


Ճանապարհորդություն դեպի Արցախ. վայրեր Շուշիում, որոնց մասին Դուք չգիտեիք և որոնք անպայման պետք է տեսնել (լուսանկարներ)

Blognews.am-ը գրում է . 

Շուշի - Բերդաքաղաք Արցախում: Ծովի մակարդակից բարձր է 1500 մ և շրջապատի վրա ունի կարևոր ռազմավարական իշխող դիրք: Աննկարագրելի գեղեցկության, պատմամշակութային արժեքների ու հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանների շնորհիվ Շուշին վերջին տարիներին դեպի Արցախ մեկնող տուրիստների ամենապահանջված ուղղությունն է:  BlogNews.am - ի Ֆոտոշարքը Շուշիի ու նրա տեսարժան վայրերի մասին դիտեք ստորև: 

Ղազանչեցոց Մայր տաճարը. Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Այն կառուցվել է քաղաքի կենտրոնի լայն հրապարակում 1888 թվականին:

Քաղաքը ունի բազում հուշարձան-աղբյուրներ, ճարտարապետական կոթողներ: Տուրիստների համար հատկապես սիրելի վայր է քաղաքի շուկայի հրապարակը:

Շուշիի Կանաչ ժամը. անունը ստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի։ Եկեղեցին կառուցվել է 1818 թ. Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն: Պատերի մեջ տեղադրված էր նախկին եկեղեցու արձանագրությունը:

 

Շուշիի պատմությանը, մշակույթին, արհեստենրին  ու ավանդույթներին կարող եք ծանոթանալ՝ լինելով քաղաքի թանգարաններում:

Լինել Շուշիում ու չայցելեց Հունոտի կիրճ (Ջդրդուզ)՝ կնշանակի չտեսնել արցախյան բնության ամենաշքեղ գոհարներից մեկը:

Ջդրդուզի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել կիրճի 250մ բարձրությամբ պատերը:

Կիրճի ներսում խորհուրդ է տրվում շրջել ոտքով, այդպես դուք հնարավորություն կունենաք տեսնել բազմաթիվ աղբյուրներ, քարանձավներ, անտառներ, ջրվեժներ, հին կամուրջներ, նախկին գյուղ-բնակավայրի արդեն ավերված տներն ու ջրաղացը:

ԼՂՀ Կառավարությանն առընթեր տուրիզմի պետական վարչությունը  Արցախ այցելած զբոսաշրջիկների համար դեպի  Հունոտի կիրճի  տեսարժան վայրերը հեշտացնող 3 ուղի է առաջարկում, որոնց մանրամասներին կարելի է տեղեկանալ՝ ձեռքի տակ ունենալով հատուկ  քարտեզ-ուղեցույցը:

Ջրվեժ Մամռոտ Քար (հայտնի է Հովանոց և Զոնտիկ անվանումներով). աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և հոսելով մամռով պատված քարի վրայով,  մշտական ջրվեժ է ձևավորում՝ հովանոցի տեսքով:

Հունոտ Գյուղի Ավերակները. Կարկառ գետի ձախ ափին է գտնվում Հունոտ գյուղը, որը հիմնադրվել է 18-րդ դարում, իսկ 20-րդ դարում՝ լքվել: Այդ փոքրիկ գյուղի ավերակները այսօր զբաղեցնում են մոտ մեկ ու կես հեկտար տարածք: Այստեղ այցելուները կտեսնեն հին շինությունների և գերեզմանների ավերակները:

Քարանձավ Ավանա Կարան.  գտնվում է Շուշիի հարավ-արևմուտքում գտնվող դժվարանցանելի մի վայրում, որը կոչվում է Ավանի Քերծ: Քարանձավը ունի մոտ 75մ խորություն և մինչև 15մ հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10մ է:

Քարանձավ Ալեքսանա Ղուզե. հայտնաբերվել է  Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում: Այն գտնվում է Կարպեն Քերծ սարի ստորոտում՝ Զառ գետի ձախ ափին: Այս քարանձավը ունի մոտ 50մ խորություն և շուրջ 7 առանձնացած սրահներ:Ժամանակին քարանձավը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի վայր: 

Կատարոտ:  Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի հենց գագաթին է գտնվում Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը: Կիրճի հիասքանչ պատկերով և ներքևվում գտնվող Կարկառ գետի հովտի պատկերով այս 5 հեկտար տարածքի վրա ձգված վայրում ամենաշատն են սիրում նկարվել Արցախ եկած տուրիստները:

Շուշիում հանգիստն ու սնունդը բավականին մատչելի են, քաղաքում հայտնի երկու հրաշալի հյուրանոցները այցելուներին զարմացնում են իրենց հրաշալի սպասարկմամբ ու բավականին մատչելի գնացուցակներով:

Բացի հյուրանոցային սննդից, քաղաքի այցելուները օգտվում են նաև արցախյան կերակրացանկով ու կոլորիտային խոհանոցով հարուստ ռեստորաններից, որտեղ ևս մատչելի ու հասանելի գներ են բոլորի համար: Քաղաքի առօրյային ու կենսաձևին ծանոթանալու համար ընդամենը պետք է մի փոքր շրջել Շուշիի փողոցներով ու շփվել  հյուրասեր ու գրկաբաց շուշեցիների հետ:

Ահա այսպիսին է Շուշին՝ հնի ու նորի, կառուցվողի ու ավերվածի, անցյալի ու ապագայի խաչմերուկում հավերժ կանգուն  անառիկ բերդաքաղաքը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Աշոտ Երամիշյանի

Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times
Ամենադիտված