35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


ՀՀ քաղաքացին իրեն չի համարում իշխանափոխության իրական շահառուն

Գոռ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Օրինաչափություն. եթե գյուղացիները դուրս եկան փողոց ու փակեցին ճանապարհները, ուրեմն իրենց բարձրացրած խնդիրն անպայման լուծում է գտնում: Փաստորեն գյուղացիները «ռեժիմը տապալելու», «թալանչիներին հեռացնելու», «երկիրը փրկելու» համար փողոց դուրս չեն գալիս, ճանապարհ չեն փակում, բայց «բանկի տոկոսի» սառեցման կամ կարկտահարության վնասի փոխհատուցման համար կանանցով, երեխաներով, տարեցներով ամբողջ մարզկենտրոնի ճանապարհը պատրաստ են օրերով փակ պահել: Ընդ որում ոստիկանությունը նույնիսկ ռիսկ չի անի հարցը ուժով լուծել: Ինչո՞ւ: Որովհետև այս դեպքում ոտքի է կանգնում խնդրի իրական շահառուն, ով պատրաստ է ամեն քայլի, միայն թե իր խնդիրը լուծում գտնի:

Անցած կես ամսվա ընթացքում փորձել եմ գտնել միայն մեկ հարցի պատասխանը. ինչո՞ւ հրապարակում քաղաքացիների կրիտիկական զանգված չի հավաքվում, հանրապետության տարբեր հատվածներում խռովության օջախներ չեն ծագում, ինչո՞ւ ես, իմ հարևանը դուրս չենք գալիս փողոց, կամ պարզ ասած` ինչո՞ւ «ժողովուրդը ոտքի չի կանգնում»: Պատասխանը...

ՀՀ քաղաքացին իրեն չի համարում իշխանափոխության իրական շահառուն: ՀՀ քաղաքացին ոչ մի համոզմունք, ոչ մի երաշխիք չունի, որ իր շատ կոնկրետ խնդիրը կլուծվի, եթե իշխանության վերնախավում A անձին փոխարինի B անձը: Քաղաքացին համոզված է, որ ով էլ գա իշխանության, միևնույնն է` իր խնդիրը չի լուծվի, որովհետև հավակնորդ B անձի կողմից իր խնդիրը երբևէ չի ձևակերպվել և չի բարձրաձայնվել: Ուրեմն էլ հանուն ինչի՞ քաղաքացին կամ քաղաքացիների խումբը պետք է ոստիկանության ու տեղական վարչական ապարատի հետ բախման գնա, վտանգի իր աշխատանքը, ունեցվածքը, երբեմն էլ` առողջությունն ու կյանքը: Որ A-ին փոխարինի B՞-ն, թե՞ որ «ազգը փրկվի չարիքի իշխանությունից»:

Անսովոր կթվա, բայց հենց իրենց իրավունքի և շահի պաշտպանության համար ինքնակազմակերպված և ոտքի ելած գյուղացիներն են Հայաստանում քաղաքացիական հասարակության դեռևս միակ իրական ներկայացուցիչները: Գերմաներենում կա հատուկ բառ` «Bürgerschaft», որն ինքնակազմակերպված քաղաքացիների ամբողջություն է նշանակում` «Քաղաքացիական հասարակություն»: Ցավոք, մենք դեռևս «Gemeinschaft-Gesellschaft»` «համայնք-հասարակություն» մակարդակից այն կողմ չենք անցել:
Քաղաքացիների ինքնակազմակերպման, իշխանությանը սեփական կամքը թելադրելու գրավականը առաջնորդների առկայությունը չէ: Խնդիրը քաղաքացիների պահանջների ձևակերպման և պահանջները ձևակերպողի բացակայությունն է։ Մեզ իկոնացված, սրբացված լիդերներ բացարձակապես պետք չեն: Վերջին 20 տարում անխտիր բոլոր շարժումները տապալվել են միայն ու միայն իկոնացված լիդերների պատճառով, իշխանափոխության բոլոր փորձերը (բացի պալատական հեղաշրջումից) ձախողվել են «անսխալական» լիդերների անվճռականության կամ իշխանությանը կուլ գնալու հետևանքով: Նա, ում կհաջողվի հնարավորինս հստակ ձևակերպել որոշակի խմբերի կոնկրետ խնդիրները և գծագրել այդ խնդիրների լուծման ճանապարհացույցը, նա էլ կդառնա շահառու խմբերի առաջնորդն ու շահերի ներկայացուցիչը։ Սա դասական պարլամենտարիզմն է, այս ճանապարհով է հնարավոր կառուցել արդյունավետ խորհրդարան և կառավարություն:

Եվ ուրեմն, եթե հարթակում կանգնածները ցանկանում են ունենալ քաղաքացիների աջակցությունը, ցանկանում են, որ քաղաքացիները դուրս գան փողոց ու պայքարեն հանուն կամ ընդդեմ ինչ-որ բանի, ուրեմն պետք է ՁԵՎԱԿԵՐՊԵՆ և ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ քաղաքացիների որոշակի խմբի հստակ շահերը, այլ ոչ թե սեփական նկրտումները քողարկեն ազգափրկիչ գաղափարներով: Այդ խմբերը կլինեն աշխատավորները, թոշակառուները, կլինեն փոքր-միջին ձեռնարկատերերը, կլինեն գյուղատնտեսները թե այլոք` բացարձակապես էական չէ: Կարևոր է, որ քաղաքական հայտ ներկայացնողը պաշտպանի իրական քաղաքացիների իրական շահերը, և հենց այդ իրական քաղաքացիներն էլ պատրաստ կլինեն պայքարի արդեն հանուն իրենց շահի սպասարկման, այլ ոչ թե ինչ-որ անորոշ, ինքնանպատակ իշխանափոխության:

Իշխող ՀՀԿ-ի առավելությունը քաղաքական մյուս ուժերի նկատմամբ հենց դրանում է: Այնտեղ հավաքվել են մարդիկ, ովքեր այդ կառույցի միջոցով պայքարում են իրենց սեփական շահերի համար` անկախ նրանից, թե այդ շահերը նպաստում կամ վնասում են պետությանը: Ի տարբերություն դասական կուսակցությունների` ՀՀԿ-ն չի ներկայացնում իրեն ձայն տված քաղաքացիների շահերը, այլ պաշտպանում է կուսակցությանը անդամագրվածների մի մասի շահերը: Մյուս կուսակցությունները ևս չեն ներկայացնում և ոչ մի իրական խմբի շահ, այդ պատճառով էլ մնում են բոբիկ` առանց քաղաքացիների աջակցության:

Անձնական մասով.
Չկա որևէ անհատ գործիչ, գործիչների որևէ ֆորմալ խումբ, որոնք կներկայացնեն, կպաշտպանեն առնվազն իմ համայնքի կամ օրինակ` Գառնի համայնքի շատ կոնկրետ խնդիրներն ու շահերը։ Ուրեմն ինչո՞ւ ես կամ իմ հարևանները պետք է հիմա դուրս գանք փողոց, մեջք մեջքի տանք ու փակենք ճանապարհները՝ պահանջելով իշխանափոխություն։

Իմ և իմ հարևանի խնդիրը գործող իշխանությունը չէ, իշխանությունը զբաղեցնող կամ բռնազավթած (ըստ ճաշակի) անձը չէ։ Իմ ու իմ հարևանի խնդիրը շատ ավելի կոնկրետ ու հստակ է․ ինձ համար խնդիր է, որ բանակի այսինչ վարչության այսինչ ղեկավարը ջերմային տեսախցիկներ գնելու համար նախատեսված գումարը չգողանա, որովհետև իմ ազգականը հիմա ծառայում է որպես հետախույզ։ Իսկ ջերմային տեսախցիկը խիստ կարևոր է թե ազգականիս կյանքի անվտանգության և թե ծառայության արդյունավետության համար։ Իմ հարևանի համար խնդիր է, որ տանկերի համար նախատեսված վառելիքն այսինչ ստորաբաժանման կոնկրետ հրամանատարը չգողանա, որովհետև այդ վառելիքի առկայությունից է կախված նրա որդու կյանքը, ով այդ ստորաբաժանումում ծառայում է որպես տանկիստ։ Մենք ունենք նաև բազմաթիվ այլ, առավել մանր խնդիրներ` հարկային ծանրաբեռնվածություն, կոմունիկացիոն խնդիրներ և այլն և այլն, որոնք ևս ձևակերպված և բարձրաձայնված չեն որևէ մեկի կողմից:

Քաղաքական ակտորներից ոչ ոք երբևէ ցույց չի տվել որևէ ծրագիր, մեխանիզմ որով հնարավոր կլինի լուծել նշված խնդիրները, չի երաշխավորել, որ իշխանափոխությունից հետո, երբ մեկ այլ անձ կնստի ղեկավարի աթոռին, իմ և իմ հարևանի շատ կոնկրետ խնդիրները կլուծվեն։ Ասածս ամենևին այն չէ, թե իբր «գործող իշխանությունները վատն են, բայց նրանցից լավը դեռ չկա»: Ես պարզապես հավատացած չեմ, որ B-ի օրոք իմ խնդիրները կլուծվեն: Այդ պատճառով ես փողոցում չեմ:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Ամենադիտված