Քրքորյանն օրինակ պետք է ծառայի բոլոր հայ հարուստների և հարստանալ պատրաստվողների համար
BlogՄենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ողջ հայ ժողովուրդը խորապես վշտացած է Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահով: Մեր ժողովուրդը միշտ էլ երախտապարտ է իր այն զավակներին, ովքեր ծառայում են մեր պետությանն ու տեսակին: Դու կարող ես շատ հարուստ լինել, ամբողջ կյանքդ ապրել ճոխության և շքեղության մեջ, բայց հեռանալ աննկատ: Կարող ես քո հարստությունն ու հաջողությունները կիսել քո ժողովրդի հետ և հավերժ ապրել նրա հուշերում: Կարծում եմ, այս իմաստով, Քըրք Քրքորյանն օրինակ պետք է ծառայի բոլոր հայ հարուստների և հարստանալ պատրաստվողների համար: