Տղան նիհարել է 77 կիլոգարամ . ահա թե ինչպես է դա նրան հաջողվել (տեսանյութ)
TVLife.panorama.am-ը գրում է .
Սպորտն ապրելակերպի ամենակարևոր նախապայմանն է: Ներկայացվելիք տեսանյութի հերոսը Ջոն Դեվիդ Գլոդն է, ով դեռ վաղ մանկուց տառապում էր քաշի ավելցուկով: Այդ պատճառով նա գրեթե ամեն օր ծաղրուծանակի էր ենթարկվում ընկերների կողմից: Բացի այդ նաև առողջական լրջագույն խնդիրներ էին ի հայտ եկել:
Նրա քաշը դպրոցական տարիքում կազմում էր շուրջ 163 կգ և բժիշկները զգուշացնում էին, որ եթե չձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, ապա մահը անխուսափելի է:
Բարեբախտաբար Ջոն Դեվիդը կարողացավ իր մեջ ուժ գտնել և փոխել իր կյանքի ընթացքը: Նա սկսեց հաճախել մարզասրահ և մեկ տարի անց նիհարեց շուրջ 77 կգ: Նա չբավարարվեց ձեռքբերածով և իր կյանքը նվիրեց սպորտին: Այժմ նա ֆիթնեսի հայտնի և մեծ պահանջարկ վայելող մասնագետ է: