Տեսչական բարեփոխման հերթական քայլերը
BlogԱնահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տեսչական համակարգի բարեփոխման նպատակով կառավարությունը իր որոշմամբ հաստատել է տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը և խորհրդի անդամ՝ հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվող ընդհանուր պահանջները և առաջադրման և թեկնածուներից խորհրդի անդամ ընտրելու կարգը:
Հաջորդ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկություն տրամադրելու կարգը: Երրորդ որոշմամբ հաստատվել է հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը և տնտեսվարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի և դրանց հետևելու կարգը:
Նշվել է, որ աստիճանաբար անցում կկատարվի ռիսկի վրա հիմնված ստուգման, որը բարեփոխման հիմնական էությունն է: