Ի՞նչ է նշանակում համակարգ և ի՞նչ է նշանակում ռեժիմ
Ուշադրության կենտրոնումԼիլիթ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես նորից ու կրկին ուզում եմ հարցնել թե ինչ է նշանակում համակարգ: Որ բնագավառների մեջ այն գոյություն ունի եւ նրանց թվարկումը: Ուզում եմ նաեւ որպեսզի ինձ բացատրեն թե ինչ է նշանակում ռեժիմ:
Գոնե համացանցի միջոցով (նախընտրելի է ֆրանսական կամ անգլիական-ամերիկյան վիկիպեդիայի միջոցով, այլ ոչ ռուսական ու հայկական) գտնեք ու թվարկեք այն ռեժիմները որ եղել ու դեռեւս կան աշխարհի վրա:
Ազնիվ խոսք, ես այնպիսի տպավորություն ունեմ, որ բացի երկու ձեռքիս մատների քանակից, այլեւս ոչ ոք գաղափար չունի ամենատարրական ճշմարտություններից: Իսկ այդ տարրական ճշմարտություններն հնարավոր է իմանալ նույնիսկ դպրոցում միջակ սովորելու դեպքում:
Հո բոլորդ երկու չե՞ք ստացել...