Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ


Ամբողջ շոու բիզնեսը՝ «3 շաբաթ Երևանում» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

Blognews.am-ը գրում է . 

Հրանտ Թոխատյանը, Վահե Բերբերյանն ու Վահիկ Փիրհամզեն հանդիսատեսին պատմում են, թե ինչպես են Հայաստանում ֆիլմ նկարահանում և ինչ դժվարությունների միջով են անցնում։ Հենց այս մասին է «3 շաբաթ Երևանում» ֆիլմը, որն արդեն  մեծ էկրաններին է։ Ֆիլմը ստեղծվել է գլխավոր երեք դերակատարների ջանքերով՝ սցենարի հեղինակը Վահե Բերբերյանն է, պրոդյուսերը՝ Վահիկ Փիրհամզեն, կազմակերպչական հարցերում նրանց շատ է օգնել Հրանտ Թոխատյանը, ճիշտ այսպես էլ արված է դերաբաշխումը ֆիլմում, որտեղ 3 ընկեր չեն կարողանում միջոցներ հայթհայթել իրենց ֆիլմը նկարահանելու համար։ BlogNews-ը ներկայացնում է պրեմիերայի և կարմիր գորգի հետաքրքիր դրվագները։

Ֆիլմում խաղացել են մի շարք հայտնի դերասաններ՝ Աշոտ Ղազարյան, Նարեկ Դուրյան, Խորեն Լևոնյան, Նանոր Պետրոսյան, Անի Գալստյան, Լևոն Հարությունյան, Սամսոն Ստեփանյան, Լուիզա Ներսիսյան։ Փոքրիկ դերակատարումներ ունեն նաև հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Թաթա, Նունե Եսայան, Քրիստինե Պեպելյան, Արամո, Ինգա և Անուշ Արշակյաններ, Էրիկ և այլք։

«Վահեին ճանաչում եմ արդեն 25-26 տարի, Վահիկին՝ 20։ Մեր հանդիսատեսները տարբեր են, օրինակ՝ Վահիկի դեպքում իրանահայերն են, Վահեի դեպքում՝ արևմտահայերը։ Վաղուց էինք ուզում համագործակցել, առաջին անգամ որոշեցինք անել այնպիսի մի բան, որ կարողանանք մեր հանդիսատեսին հավաքել մի տեղ, չլինեն  տարանջատումներ՝ իրանահայ, արևմտահայ և այլն, ուղղակի դահլիճում լինեն  հայեր։ Երբ հավաքվում ենք, ինչ-որ բան ստացվում է»,- ասաց Հրանտ Թոխատյանը։

Վահե Բերբերյանն էլ նկատեց, որ իրենց նպատակը երեքով լավ գործ ստեղծելն էր։ «Սփյուռք-Հայաստան միասին ուրիշ երևույթ կստեղծեն»,- վստահ է նա։

Վահիկ Փիրհամզեն նշեց, որ հպարտ է երկու տաղանդների կողքին կանգնած լինելու համար։ «Սա երրորդ ֆիլմն է, որ նկարահանել եմ և սովորել եմ, որ չես կարող ասել՝ իմ ֆիլմը, պետք է ասես՝ մեր ֆիլմը, որովհետև միայնակ ոչինչ չի ստացվի։ Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր մեզ հետ համագործակցել են և օգնել ֆիլմի նկարահանմանը»,- ասաց նա։

Դերասանուհի Լալա Մնացականյանը նշեց, որ շատ է հավանել ֆիլմը։ «Շատ թեթև էր, ինձ շատ դուր եկավ գաղափարը։ Ե՛վ լավ դերասաններ էին, և՛ շատ ճիշտ էր մտածված սցենարը, գերագույն հաճույք եմ ստացել։ Կարծում եմ՝ ֆիլմը հաջողություն կունենա և հայ հանդիսատեսը ևս գոհ կլինի»,- ասաց նա:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն էլ կարևորեց, որ ֆիլմը դիտելիս հաջողվում է կտրվել առօրյա հոգսերից։ «Այդ դեպքում իսկապես կարելի է ասել, որ ֆիլմն ունեցավ իր կարևոր ազդեցությունը։ Ես միշտ դիտում եմ ֆիլմը որպես հանդիսատես, ինձ դուր եկավ ֆիլմի թե՛ թեթևությունը, թե՛ պարզունակ թվացող սցենարը, որի մեջ կային շատ խորը ու մեզ համար կարևոր ակցենտներ։ Շատ շնորհակալ եմ, որովհետև ֆիլմի հեղինակները ներառել էին մեզ համար և՛ գեղեցիկ, և՛ հարազատ, և՛ կարևոր երևանյան էլեմենտներ։ Ամեն անգամ նման ֆիլմ նայելուց  հասկանում եմ, որ ուզում եմ ապրել այն Երևանում, այն Հայաստանում, որը ներկայացվում է ֆիլմերում, որտեղ գերակշռում են դրական հույզերը, միշտ կա սեր, Երևանը շատ մաքուր, գեղեցիկ և ներկայանալի է, չկան «ցի»-երով տարբերակաումներ, կա ուղղակի «հայ» և վերջ»,- ասաց նա ու հավելեց, որ կերպարներից յուրաքանչյուրը հատուկ գույն ուներ և լրացնում էր ամբողջ ֆիլմի մոզայկան։

                                            

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

 

 

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված