Նիկոլն ու Արթուր Բաղդասարյանը ուղեկցել են վարչապետին
BlogՀայկ Համաբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի օր առաջ «Հայկական ժամանակ»-ը հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ անցած հինգշաբթի օրը Հովիկ Աբրահամյանը մասնավոր այցով մեկնել է Հունաստան և շտապ վերադարձել: Ընդ որում՝ թերթը նշել էր, որ ինքնաթիռը հենց վարչապետին է պատկանում (վարչապետի մամուլի քարտուղարը և ինքնաթիռը գնելու և Հունաստան մեկնելու լուրը հերքել է):
Իսկ իմ աղբյուրների փոխանցմամբ, վարչապետին ուղեկցել են քաղաքական դաշտի կարկառուներ ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավականին ջերմ շփումների մեջ են. նրանց երևի հաճելի անցյալն է միավորում: