Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ ունի (տեսանյութ)
TVstyle.news.am-ը գրում է.
Հուլիսին սիրված եւ ճանաչված երգիչ Միհրան Ծառուկյանն իր երկրպագուներին տեղեկացրեց, որ շուտով նրանց դատին է հանձնելու իր նոր տեսահոլովակը։ Այդ ժամանակ Միհրանը մի քանի կադրեր էր հրապարակել նկարահանման հրապարակից՝ տեղեկացնելով, որ երկու օր տեւած նկարահանումներն արդեն ավարտվել են։ Իսկ հիմա եկել է պահը տեսնելու նրա նոր աշխատանքի անոնսը։
«Սիրտ ունեմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է օգոստոսի 10-ին ժամը 13։00-ին։
Նշենք, որ երգի հեղինակներն են Մարտին Միրզոյանն ու Արման Անտոնյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Կարեն Ամյանը։