Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Ինքն արեց իր գործը, իսկ մե՞նք

Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Բարեկեցության երկարատեւ ժամանակաշրջանները երբեք այնքան ամուր չեն դրոշմվում մեր հիշողության մեջ, որքան այն եզակի պահերը, երբ շատ ծանր իրավիճակում ես հայտնվում եւ հանկարծ որտեղից որտեղ հույսի մի անսպասելի ճառագայթ է առկայծում:
Ու երբ հիմա փորձում եմ ամփոփել մեր անկախության 25-ամյա ուղին, հենց այդ պահերն եմ վերհիշում: Պահեր, որոնք պարգեւեց Քրք Քրքորյանը: 

Պատերազմական մութ ու ցուրտ տարիների անվճար կերոսին՝ ճապոնական «Ֆուջիկաների» համար: Ով չի հիշում՝ փառք Աստծո, որ չի հիշում: Հույս ունենանք, որ 93-ի եւ 94-ի ձմեռները, ինչպես երգիչն է ասում, էլ երբեք չեն կրկնվի: Քրքորյանական այն կերոսինը փրկություն էր: Ու նաեւ նվաստացում: Լենինգրադյան բլոկադայի լուսանկարներն էր հիշեցնում: Տասը տակ հագնվում էինք՝ 20-լիտրանոց կանիստրները դնում սահնակի վրա ու գնում Ռայկոմ՝ 20 աստիճան ցրտին ժամերով հերթ կանգնելու համար: Կռիվ-ղալմաղալ: Գալիս էին ինչ-որ մարդիկ՝ բավական շքեղ մեքենաներով, հաստատ փող ունեին ուրիշ տեղից կերոսին գնելու համար: Այնպես չէր, որ չկար՝ պարզապես թանկ էր: Բայց ինչու գնեին, երբ կարելի էր անվճար ստանալ՝ առանց հերթի, թքած ունենալով ցրտից հերթում թռչկոտողներիս վրա: 

Այո, ամերիկահայ բարերարը այս ամենի հետ կապ ուներ ընդամենն այնքանով, որ արել էր իր գործը՝ նեղն ընկած ժողովորդին անվճար վառելիք էր տվել: Մնացածը մենք էինք, մեր հասարակությունը: Միգուցե հենց այն ժամանակ հասկացանք՝ բոլորս հավասար ենք, բայց կան ավելի հավասարներ, որոնք երբեք մեզ հետ միասին հերթ չեն կանգնի: Այսինքն՝ հենց այդ մութ ու ցուրտ տարիներին դրվեց այսօրվա հիմքը: Ինչպես չհիշես Քրք Քրքորյանի կարգախոսը՝ «Ես իմ կյանքում միշտ շատ ազնիվ եմ վարվել մարդկանց հետ, մնացածը՝ այդ մարդկանց գործն է»: 

Հույսի երկրորդ ճառագայթը, որը կապված է այդ մարդու անվան հետ՝ աղետի գոտին է: Երբ բոլորը թողեցին ու գնացին՝ ռուսները, ուզբեկները, ղազախները, ու թվում էր, թե մնացել ենք մեր ցավի հետ մեն մենակ, նա արեց այն ժամանակվա համար մի հսկայական ներարկում՝ 45 միլիոն դոլար երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնման համար: Վերսկսվեց շինարարությունը՝ կառուցվեց մոտ 150 շենք, այսինքն՝ գրեթե 4 հազար ընտանիք բնակարան ստացավ: Մարդիկ նաեւ աշխատանք ստացան՝ տուն էին կառուցում:

Քրք Քրքորյանի շնորհիվ ամրապնդեց կապը Հայաստանի եւ Արցախի միջեւ: Բառիս բուն իմաստով: Որովհետեւ մինչ մենք վերամբարձ ու բարձրագոչ բաներ էինք ասում այդ կապի ամրապնդման անհրաժեշտության մասին, ինքը պարզապես ասֆալտապատեց այդ կապը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: Իհարկե, աշխարհի ողջ հայության մասնակցությամբ:

Քանի որ առիթը կա, թույլ տվեք մի դիտարկում՝ ամերիկահայ միլիարդատերը զուգահեռաբար նաեւ ամրապնդեց կապը սփյուռքահայերի միջեւ, հորդորեց նրանց դառնալ մեկ միասնական համայնք՝ միասնական նպատակներով: Որովհետեւ համահայկական թելեթոնի ժամանակ նրա դիրքորոշումը մոտավորապես այսպիսին էր՝ հավաքեք ինչ-որ որոշակի գումար, ես այն կկրկնապատկեմ: Այսինքն՝ ես իհարկե կարող եմ առանձին փող տալ, գիտակցում եմ, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը իմ հնարավորությունները չունեն, բայց կարեւորը բոլորիս մասնակցությունն է: Անխտիր բոլորիս՝ անկախ այն բանից, թե ով որքան կարող է հատկացնել իր ընտանեկան բյուջեից: Հիմա սա ասում եմ ու գիտակցում, որ ինքը անձամբ երբեք նման քարոզ չի արել: Ինքը գործի մարդ էր, պարզապես հասկացնում էր՝ դուք շատ դնեք, ես էլ շատ կդնեմ: Կշահեն Հայաստանն ու Ղարաբաղը: Ու վերջ: 

Հիմա, անցնելով Դիլիջանի թունելով, միմյանց պատմում ենք, թե առաջ ինչպես էինք վերեւով՝ մոլոկանների գյուղով՝ Սեմյոնովկայով մոտ մեկուկես տասնյակ վտանգավոր ոլորան հաղթահարում Հայաստանի հյուսիսային մասերը հասնելու համար ու չենք էլ հիշում, որ այդ թունելի կառուցումը հնարավոր դարձավ նաեւ Քրք Քրքորյանի շնորհիվ, բայց անկեղծ ասեմ՝ որպես երեւանցի առաջին հերթին միշտ հիշում եմ, թե ինչպիսին էր հալումաշ եղած մեր մայրաքաղաքը, այսպես ասեմ, Քրքորյանից առաջ ու նրանից հետո:

Եթե թույլ կտաք, այսպիսի մի համեմատություն անեմ: Ինչ-որ մեկը փորձություն է տարել, մենք էլ փորձել ենք սփոփել, նույնիսկ օղի խմել հետը, չի օգնել: Եւ հանկարծ փողոցում տեսնում ենք մեր այդ ծանոթին հանգստացած: Ու անկեղծ զարմանքով եւ ուրախությամբ ասում ենք՝ «Լսիր, վերջապես դեմքդ բացվել է»: Այ այդպես Քրք Քրքորյանը բացեց մեր մայրաքաղաքի դեմքը: Հիշեք՝ 90-ականներին այդ դեմքը բոլորիս դեմքերի նման խոժոռ էր, չսափրված ու անժպիտ: Քրքորյանի տրամադրած հսկայական գումարների շնորհիվ Երեւանի դեմքին առաջին անգամ ժպիտ երեւաց՝ ու այլեւս անհարմար էր այդ քաղաքի կենտրոնով չսափրված ու փնթի տեսքով քայլել: Մենք էլ մեր քաղաքի նման գոնե մի փոքր վերագտանք տարիներով կորսված քաղաքակրթությունը: Ինքը մեզ ժպիտ պարգեւեց՝ պարզ, մարդկային ժպիտ: 

Ու, կներեք, մի հարցի մասին էլ պարզապես չեմ կարող չխոսել: Երբեք չեմ հասկացել այն խոսակցությունները, թե Քրք Քրքորյանը հայաստանյան ՄԻ իշխանության օրոք ավելի շատ է տվել, մեկ այլ իշխանության ժամանակ՝ ավելի քիչ: Ինքը իշխանությանը չի տվել՝ իր ժողովրդին է տվել: 

Ու մեկ էլ ասում եք՝ ինչու «Լինսի» հիմնադրամը փակեց եւ մի կլորիկ գումար Կալիֆորնիայի համալսարաններից մեկին թողեց՝ թող մեզ տար: Ինքը ամերիկացի էր: Ժամանակին ասել է՝ «Մայրս ու հայրս ներգաղթյալներ են եղել եւ Ամերիկան մեզ լավ է վերաբերվել՝ պարտավոր եմ փոխհատուցել»:

Բայց ամենակարեւորը: Մարդուն օգնում են, երբ ծանրագույն իրադրությունում է հայտնվում՝ իրենից անկախ պատճառներով՝ բնական աղետ, պատերազմ, մեծ տերության փլուզում: Հիվանդին պետք է դեղ տալ, երբ օրհասական վիճակում է: Հետո, երբ մի քիչ ապաքինվեց՝ այլեւս ինքը պետք է ամեն ինչ անի ոտքի կանգնելու համար՝ չծխի, չխմի, կոռուպցիայով չզբաղվի: Սա արդեն մեր՝ հայաստանցիներիս ու արցախցիներիս գործն է: Իսկ Քրք Քրքորյանը իր գործն արեց այնպես, որ, համաձայնեք, սերունդները կհիշեն: Հո դեմ չեք:

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված