Ռուսաստանը շարունակում է պատկերացվել որպես հայրենիք՝ շփոթելով աշխատանք գտնելու հնարավորությունը հայրենիքի գաղափարի հետ:
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պուտինյան Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կարելի է բնորոշել որպես պրակտիկ գաղութատիրական: Այն ավելի քան ակնհայտ տարբերվում է սովետական ընդհանուր հայրենիքի գաղափարից, սակայն այսօր հայաստանցիների մեծամասնությունը՝ նրանք, ովքեր ծնվել և մեծացել են սովետի երկրում (ինչը որոշակիորեն օրինաչափ է), և նրանք, ովքեր ծնվել, սակայն չեն հասունացել այդտեղ (օրինաչափ է ավելի պակաս չափով), և վերջապես նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են անկախ Հայաստանում (ընդհանրապես օրինաչափ չէ), Ռուսաստանը շարունակում է պատկերացնել որպես հայրենիք՝ շփոթելով աշխատանք գտնելու հնարավորությունը հայրենիքի գաղափարի հետ:
Սակայն ռուսական գազպրոմներն ու հեցերը վաղ թե ուշ բացում են հայաստանցիների աչքերը՝ որքան էլ դրանք ծածկված լինեն կենցաղային փառով: