ՊՊԾ գնդի երկշաբաթյա գրավումը. Օր օրի. Ինչպես է եղել դա
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Վաղ առավոտյան զինված անձանց խումբը, որն իրեն «Սասնա ծռեր» է կոչում, գրավել է Էրեբունու շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկա-պահակային պահպանության (ՊՊԾ) գունդը: Գրավման ընթացքում զոհվել է գնդի փոխհրամանատարԱրթուր Վանոյանը, վիրավորվել է «Սասնա ծռեր» խմբից Թաթուլ Թամրազյանը, ինչպես նաեւ ոստիկանության չորս աշխատակից` ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը: Մի քանի ոստիկան պատանդառվել է:

Արթուր Վանոյան
Facebook սոցիալական ցանցում խումբը հայտարարություն է հրապարակել. «Մենք զինված ապստամբություն ենք սկսել, միացեք»: Խմբի պահանջներն են` նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով մոտ մեկ ամիս առաջ կալանավորված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում:
NEWs.am-ը համառոտ ներկայացնում է ժամանակագրությունը, թե ինչպես են զարգացել իրադարձությունները:
Հուլիսի 17
- Ոստիկանությունը փակել է ՊՊԾ գնդին հարող բոլոր փողոցները: Շենքի բոլոր մուտքերը շրջապատված են:
- ԱԱԾ-ն խմբի անդամներին բնութագրում է որպես ահաբեկիչների:
- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՊՊԾ գնդի գրավման կապակցությամբ խորհրդակցություն է հրավիրում:
- ԱԱԾ-ն հայտնում է երկու պատանդի ազատ արձակման մասին: Նրանց անունները չեն հաղորդվում: Բանակցություններ են սկսվում:
- Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում ձերբակալում են «Հիմնադիր խորհրդարանի» կողմնակիցներին, որոնք աջակցում են «Սասնա ծռերին»: Մայրաքաղաքում մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվում: Նրանց մի ասը հայտարարում է իրավապահ մարմինների կողմից բռնության ենթարկվելու մասին:
Հուլիսի 18
- ՊՊԾ գնդի մոտ են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը: Նրանք հեռանում են` չպատասխանելով լրագրողների հարցերին:
- Իրավապահ մարմիններ. Գիշերը ազատ է արձակվել մեկ պատանդ: Նրա անձը չի բացահայտվում:
- ԱԱԾ-ն հայտնում է, որ գիշերը երկու մարդ է ազատ արձակվել` ոստիկան եւ քաղաքացիական անձ` շտապօգնության մեքենայի վարորդը: Նրանց անունները չեն հաղորդվում:
- Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը հայտնում է, որ այդ պահի դրությամբ պատանդառված է 5 ոստիկան, այդ թվում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը:
- ՊՊԾ գնդի գրավման հետ կապված քրեական գործ է հարուցվում:
- Խորենացի փողոցից բերման են ենթարկվում պաստառներով երեք աղջիկներ: Նրանցից երկուսը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանիդուստրերն են:
- «Ազատության» հրապարակում տեղի է ունենում «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիան, որի մասնակիցները հայտնում են, որ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, այլ հեղափոխականներ: Նրանք պահանջում են առանց արյունահեղության հանգուցալուծել իրավիճակը: Ոստիկանները բերման են ենթարկում Դավիթ Սանասարյանին եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդուն:
Հուլիսի 19
- «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին թույլ են տալիս մտնել ՊՊԾ գնդի շրջակա տարածք: Նա «Սասնա ծռերին» է փոխանցում ԱԱԾ-ի առաջարկ-պահանջը, որի պարունակությունը չի բացահայտում: Ենիգոմշյանըհաստատում է. բանակցություններին միջնորդավորված մասնակցում է Ժիրայր Սեֆիլյանը:
- Խմբի անդամների հետ հեռախոսակապն ընդհատվում է:
- Խորենացու փողոցում հավաքված ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունենում (ֆոտոռեպորտաժ): Հաղորդվում է ՊՊԾ գնդի կողմից կրակոցների մասին: Ակտիվիստներից մեկը հայտնում է, որ կապվել է «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի հետ, որը հայտնել է, որ իրենք են օդ կրակել ցուցարարներին աջակցելու համար:
- Սարի թաղում եւս բախումներ են տեղի ունենում: Ոստիկանության փոխանցմամբ, մարդիկ փորձել են ներթափանցել պահպանվող տարածք, քարեր եւ տարբեր իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Երկու կողմերիցտուժածներ կան: Քրեական գործ է հարուցվում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ:
- Լուրեր են տարածվում, որ Երեւան են տեղափոխել Ռուսաստանի ԱԴԾ-ի «Ալֆա» ջոկատի հատուկջոկատայիններին: Դրանք հերքում է Հայաստանի ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Աշոտ Կարապետյանը:
Հուլիսի 20
- «Սասնա ծռերին» աջակցելու մեղադրանքով ձերբակալվում են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Խաչատուր Գիչյանը եւ Կարո Եղնուկյանը:
- Մշակույթի գործիչները նամակով դիմում են Ժիրայր Սեֆիլյանին` խնդրելով իր ընկերներին կոչ անել վայր դնել զենքը եւ հանձնվել իրավապահ մարմիններին:
- Երեկոյան Խորենացու փողոցում ոստիկանությունը ցրում է ցուցարարներին՝ օգտագործելով հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ: Ցուցարարները պահանջում են լուծել «Սասնա ծռերի» անդամներին սննդով ապահովելու հարցը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել այդ հարցը, սակայն չի հաջողվում: Բերման է ենթարկվում 136 մարդ, հիվանդանոցներ են տեղափոխվում 51 մարդ, որից 29-ը` ոստիկաններ: Տուժածների թվում լրագրողներ կան: Իշխանությունները քրեական գործ են հարուցում Երեւանում զանգվածային անկարգությունների փաստով:


Հուլիսի 21
- Ձերբակալվում է ղարաբաղյան պատերազմի մասնակից Արարատ Խանդոյանը` «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունովԱրայիկ Խանդոյանի եղբայրը:
- Մի քանի հարյուր քաղաքացիներ դարձյալ հավաքվում են Խորենացու փողոցում` պահանջելով սնունդ փոխանցել «Սասնա ծռերին»: Սննդի հարցը լուծվում է ԼՂՀ-ից Երեւան եկած Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռերը» հրավառություն են կազմակերպում՝ այդկերպ ողջուներով հավաքվածներին: Ոստիկանությունը ցրում է ակցիայի մասնակիցներին` ոմանց նկատմամբ կոշտ ուժ կիրառելով:

Հուլիսի 22
- Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում ԱԱԾ-ի, ոստիկանության, գլխավոր դատախազության եւ քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ. «Այս իրավիճակն արդեն ավելի երկար է տեւում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Պատանդները պետք է ազատվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը»:
- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանում է իրավիճակը. «Անհրաժեշտ է մի կողմ դնել ներքին խնդիրները եւ միաձայն դիմակայել արտաքին մարտահրավերներին»:
- Նիկոլ Փաշինյան. «Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Լավրովի պլանն իրագործելու համար»:
- ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն մասին, որ ոստիկանության գունդը գրավողների աջակիցների խումբ է ձերբակալել:
- Հանրահավաք Խորենացու փողոցում: Գիշերը հանգիստ է անցնում: Ցուցարարների մի մասը լուսաբացը դիմավորում է փողոցում:
Հուլիսի 23
- Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ հանդիպում է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Որոշում է կայացվում ազատ արձակել բոլոր պատանդներին, որի դիմաց գնդի տարածքում մամուլի կենտրոն կստեղծվի, կապահովվի անխափան ինտերնետը կամ եւ ուղիղ հեռախոսակապ:
- «Սասնա ծռերը» ինքնակամ ազատ են արձակում երկու ոստիկանի:
- Բաց են թողնվում վերջին պատանդները` Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը:
- Գնդի տարածքում մամուլի ասուլիս է տեղի ունենում (ֆոտոռեպորտաժ): «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը մարդկանց կոչ է անում դուրս գալ փողոց եւ պայքար սկսել իշխանությունների դեմ:
- Վարուժան Ավետիսյանը հայտնում է, որ խմբի անդամներին չեն տալիս խոստացված ուղիղ կապը. «Մենք զենք ենք վերցրել` համոզված լինելով, որ այսուհետ անհնար է այլ եղանակով փոփոխությունների հասնել: Մենք նոր պետություն ենք ստեղծում»:
- «Սասնա ծռերը» հրաժարվում են Վիտալի Բալասանյանի միջնորդությունից` մեղադրելով նրան Ժիրայր Ավետիսյանի խոսքերն աղավաղելու մեջ:
- Խորենացի փողոցում հերթական ցույցն է տեղի ունենում ի աջակցություն «Սասնա ծռերի»: Նիկոլ Փաշինյանը լքում է հանրահավաքը՝ դա բացատրելով արյունահեղությունից խուսափելու ցանկությամբ: Գիշերը հանգիստ է անցնում: Եկածների մի մասը փողոցում է մնում մինչեւ առավոտ:


Հուլիսի 24
- Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածում. «Սասնա ծռերի» հանձնվելու դեպքում նախագահը պատրաստ է զրուցել Սեֆիլյանի հետ:
- Հանրահավաք Խորենացի փողոցում. հայտարարվում է, որ Բալասանյանին միջնորդի դերում կփոխարինի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` «Աշոտ Երկաթ», սակայն նա չի ստանձնում այդ դերը:
- Ենիգոմշյանը հայտնում է, որ խմբի անդամները մեկ օր է` սնունդ չեն ստացել, գնդի տարածքում էլեկտրականություն չկա: Ի նշան բողոքի ոստիկանական «ԳԱԶել» են այրում:
- Գիշերն անցնում է առանց բախումների ոստիկանության հետ: Որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվում:
Հուլիսի 25
- ԱԱԾ-ն խմբին կոչ է անում հանձնվել իշխանություններին եւ ներկայացնում էքրեական պատասխանատվությունից ազատման պայմանները:
- Հետախուզում է հայտարարվում «Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիրներից Գարեգին Չուգասզյանի նկատմամբ:
- Ոստիկանությունը հրապարակում է ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամների անունները: «Սասնա ծռերի» խմբում 31 մարդ կա:
- Հանրահավաք Խորենացու փողոցում. Ենիգոմշյանը հայտնում է, որ ժողովուրդն իշխանություններին մինչեւ առավոտվա 9-ը ժամանակ է տալիս: Այդ ժամին Խորենացի փողոց սնունդ կբերեն խմբի անդամների համար: Նոր բանակցող չկա:
- Ոստիկանությունը հայտնում է, որ խմբի անդամները գնդի տարածքից եւս 2 մեքենա են հանել եւ այրել: Փոխհրաձգություն է տեղի ունենում: Ոտքի հրազենային վնասվածք են ստանում խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք հիվանդանոց են տեղափոխվում:

Աշոտ Պետրոսյան

Հովհաննես Հարությունյան
Հուլիսի 26
- Լուսաբացին Արթուր Սարգսյանը, իր մեքենան սննդամթերքով բեռնելով,կտրում է ոստիկանական շղթան եւ սնունդ հասցնում «Սասնա ծռերին»:
- Խորենացու փողոցում ցույց է: Մասնակիցները երթ են կազմակերպում դեպի ոստիկանության եւ ԱԱԾ-ի շենքեր: Տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվում, «կարմիր բերետավորները» Խորենացու փողոցում պոկում են նախագահի հրաժարականի պահանջով պաստառը:
- Ոստիկանության փոխանցմամբ, «Սասնա ծռերի» երկու անդամ` Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը հանձնվում են իրավապահ մարմիններին, նաեւ փոխհրաձգություն է տեղի ունենում, որի հետեւանքով վիրավորվում է Գեւորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդին` Արամը, եւ իրավապահ մարմինների աշխատակից: Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին` Արամը, հիվանդանոց են տեղափոխվում: «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հաղորդմամբ, ոստիկանությունը հարձակվել է խմբի վրա եւ «գողացել» «Սասնա ծռերի» չորս անդամներին:
- Ոստիկանությունը հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքում դեռեւս երկու վիրավոր է մնում:

Պավլիկ Մանուկյան

Արամ Մանուկյան
Հուլիսի 27
- Ոստիկանությունը հայտնում է, որ խումբը պատանդ է վերցրելՇտապօգնության աշխատակիցներին:
- Ենիգոմշյան. «Բժիշկներ պատանդ չեն վերցվել: Ներսում երկու վիրավոր կա: Տղաներն ուղղակի ուզում են, որ բժիշկները մշտապես այնտեղ լինեն եւ փոխարինեն իրար»:
- «Շտապօգնության» տնօրեն. «Սասնա ծռերը» պատրաստ է բաց թողնել բուժաշխատողներին, եթե նրանց մոտ գա առողջապահության նախարարը եւ վիրաբույժների բրիգադ:
- Ոստիկանությունն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին թույլ չի տալիս մտնել գնդի տարածք:
- Իրավապահ մարմինները ուղղաթիռից թռուցիկներ են տարածում գրավված ՊՊԾ-ի տարածքում:
- «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամ Արամ Մանուկյանը ձերբակալվում է:
- Բուժակ Դավիթ Տոնոյանը լքում է ՊՊԾ գունդը: Մնում է եւս երկու բժիշկ եւ բուժքույր:
- Ոստիկանությունը փորձում է թույլ չտալ հանրահավաք անցացնել Խորենացու փողոցում (ֆոտոռեպորտաժ): Բերման են ենթարկվում տասնյակ քաղաքացիներ, այդ թվում` ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը: Ակտիվիստները պայմանավորվում են հուլիսի 28-ին հավաքվել «Ազատության» հրապարակում:



Արսինե Խանջյան
Հուլիսի 28
- «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվում է խմբին աջակցության կասկածով:
- «Ազատության» հրապարակում հորդառատ անձրեւի տակ ցույց է տեղի ունենում: Բախում չկա:
Հուլիսի 29
- Ոստիկանություն. «Փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածք է ստացել խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Նա հիվանդանոց չի տեղափոխվել»: Հրաձգությունը շարունակվում է, ինչի հետեւանքով վիրավորվում են խմբի անդամներ Արմեն Լամբարյանը եւ Արթուր Մելքոնյանը: Երկուսին էլ հիվանդանոց են հասցնում:

Արայիկ Խանդոյան

Արմեն Լամբարյան

Արթուր Մելքոնյան
- «Ազատության» հրապարակում մեկնարկում է ցույցը: Այնուհետեւ մասնակիցներն ուղղվում են Սարի թաղ, որտեղ բախում է տեղի ունենումոստիկանության հետ: Ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ծխանռնակներ ու լուսաձայնային նռնակներ են նետում: Տարածքում հրդեհ է սկսվում: Միաժամանակ ոստիկանությունն ուժ է կիրառում նաեւ Խորենացու փողոցում եւ ցրում ցուցարարներին: 16-ամյա Սայադ Հարությունյանը զրկվում է աչքից, Թամար Մանուկյանի մաշկի 15-20 տոկոսն այրվում է: Դաժան ծեծի է ենթարկվում դասախոս, արաբագետ Մարատ Յավրումյանը:
- Քաղաքացիական հագուստով մարդիկ խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, նրանց արգելում են նկարահանում կատարել, ծեծի են ենթարկում:
- Քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք որպես ոստիկան են ներկայանում, փորձում են ուժով հիվանդանոցից դուրս բերել «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանին, որն անգիտակից վիճակում էր գտնվում: Հետագայում Սանասարյանին տեղափոխում են ոստիկանություն:
- Բերման է ենթարկվել 165 քաղաքացի:


.jpg)




Թամար Մանուկյան

Մարատ Յավրումյան

Սայադ Հարությունյան
Հուլիսի 30
- Սեֆիլյանը հայտարարությամբ է հանդես գալիս. «Սերժ Սարգսյանը չունի մտադրություն քաղաքական բանակցությունների միջոցով հանգուցալուծելու այս բարդ խնդիրը: Նա որոշել է ընտրել արյունալի ուղին եւ ջարդել ապստամբ տղաներին»:
- Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվում է:
- Ոստիկանություն. ՊՊԾ-ի գնդից կրակոցի հետեւանքով զոհվել է 30-ամյա ոստիկան Յուրա Ստեփանոսյանը: Կրակոցի պահին նա մեքենայում է եղել:
- Ցույց «Ազատության» հրապարակում, որին հաջորդում է երթ դեպի Բաղրամյան պողոտա: Այստեղ քաղաքացի Քաջիկ Գրիգորյանը իր վրա բենզին է լցնում եւ այրում է: Նա հրաժարվում է ոստիկանական մեքենայով հիվանդանոց գնալ: Ցուցարարները նրան տաքսիով են ուղարկում: Հետագայում նա մահանում է հիվանդանոցում:

Յուրա Ստեփանոսյան

Քաջիկ Գրիգորյան

Հուլիսի 31
- Վարուժան Ավետիսյան. «Մենք չենք սպանել ոստիկանին»:
- «Սասնա ծռերը» Սերժ Սարգսյանին կոչ են անում Սեֆիլյանի հետ հանդիպում ապահովել:
- Ոստիկանություն. ՊՊԾ-ի գնդից կրակած «դիպուկահարի» ֆոտոն:

- Բժիշկը առողջապահության նախարարին է դիմում իրեն «Սասնա ծռերի» մոտթողնելու խնդրանքով:
- Խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը 2 ամսով կալանավորվում է:
- ՊՊԾ գնդից հանում են «Սասնա ծռերի» 2 անդամի` Ռուբեն Գրիգորյանին եւ Գեւորգ Մելքոնյանին:
- Կրծքավանդակի շրջանում վիրավորվում է խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, նրան հիվանդանոց են հասցնում:

Սեդրակ Նազարյան
- Ժիրայր Սեֆիլյանը իշխանությունների հետ բանակցությունների համար մի շարք պահանջներ է առաջ քաշում:
- «Սասնա ծռերը» որոշում են կայացնում հանձնվել ոստիկանությանը. «Մենք ընդամենը կայծ ենք, հայ ժողովուրդը կշարունակի սկսվածը»:
- Հիվանդանոց են հասցվում խմբի վիրավոր անդամներ Գեւորգ Իրիցյանը եւ Արթուր Սարգսյանը: Արայիկ Խանդոյանը հրաժարվում է հիվանդանոց տեղափոխվելուց:
- Հանրահավաք Ազատության հրապարակում:
Օգոստոսի 1
- Հետախուզման մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյան. «Սասնա ծռերի» շարժումը կղեկավարվի բանտից եւ ընդհատակից»։
- Երեւանում զինված խմբի գործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ:
- Սերժ Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհինմիակողմանի զիջումներ չեն լինելու: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
- Սերժ Սարգսյան. «Ես ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին»:
- Հանրահավաք Ազատության հրապարակում:
Հաջորդ օրերին «Սասնա ծռերի» ձերբակալված անդամները հայտարարում են, որ իրենց պահում են անմարդկային պայմաններում: Ձեւավորվում է «Սասնա ծռերին» պաշտպանող փաստաբանների խումբ:http://news.am/arm/news/340144.html