Շնորհակալություն Քըրք Քըրքորյան...
Ուշադրության կենտրոնումԳագիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆեյսբուքահայությունը կրկին գրելու քննարկելու, հայհոյելու, դատափետելու, գովերգելու առատ սնունդ ստացավ՝ Քըրք Քըրքորյանը մահացավ:
Նրա մասին տեղյակ էին բոլորը անխտիր, ՆՐԱ մասին լեգենդներ էին պատմում դեռ խորհրդային տարիներին, ՆՐԱ գնահատականը պատմությունը և սեփական ժողովուրդը տվել են վաղուց, ՆԱ բիզնեսմեն էր ի ծնե, բարեգործ ու բարերար շատ վաղուց, կյանքի դաժան համալսարանը գերազանց ավարտելով, կերտեց կյանքի իր սեփական հոլիվուդյան ու ռոմանտիկ ուղին, հպարտորեն անցավ այդ ողջ ճանապարհը ու ՄԱՐԴ մնաց միշտ:
Ուրեմն լավագույնը որ կարելի է անել Քըրքի համար՝ նրան հիշելն է ու թեկուզ մտքում շնորհակալության մեկ հատիկ խոսք արտասանելը: Շնորհակալություն Քըրք Քըրքորյան..