«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք


Ինչպես նիհարել, ընտրել օծանելիք, սելֆի անել. 5 խորհուրդ Ադրիանա Լիմայից

Բրազիլուհի սուպերմոդելը կիսվել է իր գաղտնիքներով:

«Ես չեմ ցանկանում ձևացնել իբրև չեմ օգտվում դիմահարդարումից և լավ արտաքին ունեմ գենետիկայի շնորհիվ: Իմ շատ գործընկերներ, մոդելներ, դերասանուհիներ և երգչուհիներ հարցազրույցների ժամանակ ասում են, որ լվացվում են մաքուր ջրով, մաշկին ձիթապտղի յուղ են քսում, քնում են 8 ժամ, և դա նրանց գեղեցկության գաղտնիքն է: Վերջացրեք, ո՞վ կհավատա դրան: Ես չգիտեմ ինչից են նրանք ամաչում, բայց ես որոշել եմ անկեղծորեն պատմել ինչպես է «կազմված» իմ արտաքինը և ինչ եմ ես անում այն պահպանելու համար»,- ասում է Ադրիանան:

Մաշկի խնամք

600x580

Ես օգտվում եմ հայտնի դիմահարդար Էրվե Էրոյի ծառայություններից: Նա ֆրանսիացի է և կոսմետիկ միջոցների համար ես ստիպված մեկնում եմ նրա մոտ` Փարիզ: Էրվեն ուսումնասիրում է իմ մաշկի վիճակը և տալիս բաղադրատոմս, որից ես ոչինչ չեմ հասկանում: Այն տալիս եմ լաբորատորիա, որտեղ ինձ համար ամեն ինչ պարաստում են: Ես փոխում եմ խնամքը ամիսը մեկ անգամ, որովհետև իմ մաշկի վիճակը փոխվում է կլիմայից, նկարահանման գործընթացից: Ճիշտն ասած ես չեմ հավատում, որ խանութից գնված կրեմը կարող է ինչ-որ բան անել բացի փափկացումից և խոնավեցումից, որովհետև այն մնասնագետի կողմից «հավաքված» չէ: Սակայն անպայման պեք է գնել արևապաշտպան կրեմ SPF 50 պաշտպանությամբ: Ես օգտագործում եմ Sun Bum բրենդը, այն օրգանիկ է, հարստացված վիտամին E-ով և թանկ չէ:

Պայքար բշտիկների դեմ

Ես ունեմ բավականին լայն ծակոտիներ: Եթե նկատում եմ, որ բշտիկ է հասունանում, սակայն նկարահանում չունեմ առաջիկա օրերին, ես ոչինչ չեմ անում: Սպասում եմ, մինչև այն ինքնուրույն հասունանա, անցնի: Իմ դիմահարդարը խորհուրդ է տալիս ձեռք չտալ: Միակ խնամքը հակաբակտերիալ օճառով լվացվելն է: Սակայն եթե նկարահանում ունեմ, ապա քսում եմ թեյի ծառի յուղ, ինչը արագացնում է լավացման ընթացքը:

Ամենօրյա դիմահարդարում

600x580

Ավաղ, ես չեմ կարող ինձ թույլ տալ ընդհանրապես չքսվել: Փրայմեր, մի քիչ բբ-կրեմ, սևաներկ և պարտադիր հոնքերի նկարում: Իմ սեփական հոնքերը կարճ են, այդ պատճառով ես պարտադիր «պոչիկ» եմ նկարում: Դա նվազագույնն է, իսկ եթե ցանկանում եմ մի քիչ ավելի վառ երևալ, ապա ավելացնում եմ կարմիր շրթներկ․ ունեմ կարմիրի տարբեր երանգների մի մեծ հավաքածու:

Մազերի խնամք

Իմ տատիկը ինձ ասում էր ամեն օր վարվել այսպես, սակայն ես միշտ ալարում եմ և անում եմ շաբաթը 1-2 անգամ: Յուրաքանչյուր բրազիլուհի գիտի այս գաղտնիքը, օգտվում է դրանից և սովորեցնում երեխաներին: Քնելուց առաջ քսեք մազերին սնուցող յուղ՝ ժոժոբա, ձիթապտղի, կոկոսի յուղեր, այն ինչ ունեք, այնուհետև փաթաթեք գլուխը սրբիչով, ամրացրեք այն և քնեք: Դրանից լավ բան դեռ մազերի համար չեն հորինել:

Ֆիթնես

600x580

Ես կարողանում եմ զբաղվել միայն ակտիվ ֆիթնեսով: Մարզասրահը, որտեղ ամեն ինչ բավականին դանդաղ է՝ ինձ համար չէ, այդ պատճառով ես զբաղվում եմ բռնցքամարտով և վազքով: Պարապում եմ 45 րոպեից ոչ ավել և ոչ ամեն օր: Իմ չափաբաժինն է՝ մեկ օր բռնցքամարտ, մեկ օր վազք, այնուհետև հանգիստ: Ստացվում է ես 4 օր պարապում եմ, 3 օր հանգստանում: Եթե ինձ պետք է լինում նիհարել, ապա պարապում եմ ամեն օր: Այսքան տարիների ընթացքում ես համոզվել եմ, որ կարևորը ոչ թե պարապմունքների տևողությունն է, այլ կանոնավորությունը: Դուք ավելի շուտ կնիհարեք, եթե պարապեք ամեն օր 30 րոպե, քան 1,5 ժամ շաբաթը 2 անգամ:

Սննդակարգ

600x580

Այս հարցին ես շատ ուշադիր եմ: Բանջարեղեն, մրգեր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաթթուներ՝ ամեն ինչ պետք է լինի հաշվեկշռված, հաստտաված դիետոլոգների կողմից և ըստ ժամերի: Իհարկե երբեմն ես գայլի նման ցանկանում եմ ոռնալ, որովհետև բոլոր նորմալ մարդիկ ուտում են պիցցա և խորոված, իսկ ինձ չի կարելի: Բայց այդ ժամանակ ասում եմ. «Ադրիանա, դու ես ընտրել մոդելի մասնագիտությունը, քեզ ոչ մեկ չի ստիպել: Դու ցանկանու՞մ ես թողնել աշխատանքը մի կտոր պիցցայի համար: Ո՞չ: Ուրեմն գնա և ծամի քո բրոկոլին, առանց նվնվալու»:

Սելֆի

600x580

Երևի մեծամասնությունը կարդում էր իմ հարցազրույցը հենց այս կետի համար: Եվ այսպես, պատմում եմ: Ես բավականին երկար էի պարապում սելֆի անելու համար և չէի կարողանում գտնել ունիվերսալ ռակուրս, որպեսզի և դիմահարդարմամբ և առանց դրա, յուրաքանչյուր լուսավորության տակ լավ ստացվեի: Այնուհետև գտա՝ պետք է նստել, բարձրացնել գլուխը վերև և այն մի քիչ խոնարհել ու նկարել ձգված ձեռքի հեռավորությամբ: Դա ամենալավ տարբերակն է:

Բուրմունք

600x580

Բուրմունքը պետք է հիշողություններ առաջացնի: Իմ տատիկի այգում ծաղկում էին հիասքանչ գարդենիաներ, և իմ համար այդ հոտը երջանկության, անհոգ մանկության, ազատության և սիրո հոտ է: Այդ պատճառով իմ բոլոր բույրերը հիմնված են այդ ծաղիկի վրա: Ես համոզված եմ, որ ամեն մեկի մոտ գոյություն ունի հոտ, որը ծնում է ամենաջերմ հիշողությունները: Հենց այդ հոտը պետք է փնտրել օծանելիքում:

 

 

 

«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն Մանվելյան
Ամենադիտված