Զույգը նշանադրության առթիվ ֆոտոսեսիա անելու համար Իսլանդիա է հասել (լուսանկարներ, տեսանյութ)
TVLife.tert.am-ը գրում է .
Երբ խոսք է գնում հարսանիքի մասին, զույգերը փորձում են այդ կարևոր իրադարձությունը լավագույն կերպով արձանագրել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը` Կանադայի բնակիչներ Սիսին ու Քլեմանը որոշել են Իսլանդիա մեկնել և իրենց սիրո պատմությունը ներկայացնել նշանադրության անհավանականորեն գեղեցիկ լուսանկարների ու տեսահոլովակի միջոցով:
Զույգը նկարահանումների համար ընտրել է իսլանդական սառցադաշտերը, քարանձավները, գեյզերները, ջրվեժներն ու սև ավազով լողափերը, իսկ ընթացքում հարսնացուն մի քանի անգամ փոխել է իր զգեստը:
Աղբյուրը մանրամասնում է, որ զույգի երազանքի իրականացման գործում օգնել է երկուական օպերատորից և լուսանկարչից բաղկացած թիմը, և աշխատանքի արդյունքը ցնցել է ոչ միայն սիրահարներին, այլև նկարահանող խմբին:










Տեսանյութն՝ այստեղ :