Դպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով ԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը 2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհեր


Հայաստանի բնակչության թունավորման նոր փաստեր . մարդիկ գրեթե անտեղյակ են, թե ինչ է կատարվում

Ուշադրության կենտրոնում

Հայաստանի բնակչությունը նույնպես զոհն է համաշխարհային մասշտաբի մի մեծ դավադրության, բայց մեզանից գրեթե բոլորն էլ դավին անտեղյակ, որոշներն էլ ցավին անտարբեր ապրում են, եթե համարենք դա ապրել… Աշխարհում կան ուժեր՝ իրենց Աստծո իրավունքներ վերապահած, այսպես կոչված, «աշխարհի ճարտարապետներ», որոնք տարբեր մեթոդներով ու հնարքներով զբաղվում են մոլորակի բնակչության կրճատմամբ. մի տեղ՝ ներքին և արտաքին պատերազմներով, մի տեղ՝ ճառագայթմամբ, մի տեղ՝ ծնելիության արհեստական կրճատմամբ, մի տեղ՝ սննդամթերքի և դեղորայքի միջոցով կենսաահաբեկչությամբ…

Նրանց զինանոցում շատ այլ միջոցներ էլ կան, բոլորը թվարկելն իմաստ չունի, և դա չէ այս հոդվածի նպատակը: Նրանք շատ հզոր են, գրեթե ամեն տեղ իրենց մարդիկ ունեն, այդ թվում նաև՝ առանցքային նշանակություն ունեցող այն կազմակերպություններում, որոնցից է կախված այս կամ այն սննդամթերքի, պրեպարատի, դեղորայքի անվտանգ, թույլատրելի լինել-չլինելը որոշելը: Վարձու գիտնականների մի ամբողջ բանակ ծառայում է նրանց…

Ես չեմ կարող ասել, որ այդ ուժերն են կանգնած Եվրոպայի պարենի անվտանգության գործակալության որոշումների կամ եզրակացությունների ետևում, բայց կարող եմ հարցնել, թե նշված գործակալությունն ինչո՞ւ է անտեսել, որ մարդու օրգանիզմում շաքարի արհեստական փոխարինիչ ասպարտամի (այն լայնորեն օգտագործվում է զովացուցիչ ըմպելիքների, ծամոնների, թխվածքների, քաղցրավենիքների և այլ սննդամթերքների արտադրության մեջ) տրոհման արդյունքներից է ֆորմալդեհիդը, որը դասակարգված (գրանցված) քաղցկեղածին է՝ առանց սպառման անվտանգ մակարդակի, այսինքն' չունի սպառման այնպիսի չափաքանակ, որը համարվում է անվտանգ:

Միաժամանակ հարցնում եմ ՀՀ սննդամթերքի անվտանգության և առողջապահության ոլորտների պատասխանատուներին, ՀՀ կառավարությանը՝ ինչո՞ւ վերը նշված իրողությունը հաշվի չեն առնում ու չեն արգելում ասպարտամ պարունակող սննդամթերքների, ըմպելիքների, ծամոնների ներկրումը ՀՀ և ասպարտամի գործածմամբ դրանց արտադրությունը Հայաստանում: Մեր համապատասխան ղեկավարների համար ասպարտամի օգտագործման թույլատրելիության վերաբերյալ նշված գործակալության, իրենց անտեղյակի տեղ դրած եվրոչինովնիկների, խիղճը ծախած մասնագետների եզրակացությո՞ւնն է ավելի կարևոր, թե մեր ազգաբնակչության առողջությունը, իսկ որոշ դեպքերում նաև՝ կյանքը: Ապա տեսեք, թե քաղցկեղից ՀՀ-ում տարեկան քանի մարդ է մահանում, քանիսի մոտ է ախտորոշվում քաղցկեղ, ապա գնացեք Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, այլ բուժհաստատություններ, տեսեք, թե բժիշկների, մասնագետների աշխատասենյակների, լաբորատորիաների մոտ ինչ հերթեր են… Բա՛վ է:

Ասպարտամի ներկայացրած վերոնշյալ վտանգի կապակցությամբ է մեր հարցազրույցը «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա» գիտագործնական հանդեսի գործադիր խմբագիր Գոհար Ջրբաշյանի հետ: Նրա ներկայացրած բոլոր տեղեկությունների հետևում դրանք հիմնավորող մասնագիտական պատկառելի գրականություն կա, որոնց ցանկը հարցազրույցում հասկանալի պատճառով հնարավոր չէ ներկայացնել:

- Այսօր մեր դեղատներում, ինչպես և ամբողջ աշխարհում, լայնորեն վաճառվում են մուլտիվիտամիններ, մուլտիվիտամինահանքային հավելումներ, ավելին' դրանք գովազդվում են հեռուստատեսությամբ և այլ միջոցներով, բժիշկները մի շարք դեպքերում նշանակում իրենց հիվանդներին, հատկապես երեխաներին: Անվտա՞նգ են արդյոք դրանք, ի՞նչ է հայտնի դրանց մասին:

- ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում մուլտիվիտամինները հասանելի են դարձել 1930-ականների կեսերին: Երանելի ժամանակներ էին, երբ այդ հավելումները պատրաստվում էին բնամթերքների խտանյութերից: Հետագայում, 1940-ականների առաջին կեսին որոշ արտադրողներ սկսեցին արտադրել սինթետիկ վիտամինահանքային հաբեր, սկիզբ դնելով մի խելացնորության, որն արդեն վաղուց դարձել է համաշխարհային մակարդակի հանրային առողջապահության խնդիր:

Սինթետիկ սնուցիչների հետ կապված այս մղձավանջի մեջ հայտնվելը շատ հեշտ է, եթե մարդն անտեղյակ է այդ հավելումների վերաբերյալ մանրամասներին: Այնինչ դրանք կարող են հանգեցնել ակնկալվածի ճիշտ հակառակ արդյունքին: Ի լրումն սինթետիկ վիտամիննների մասին իմ մի շարք հոդվածներում բերված փաստերի, նշեմ, որ շատ մուլտիվիտամինահանքային հավելումներ, հատկապես ծամովիները, պարունակում են ասպարտամ (Aspartame -- L-asparty-L-phenylalanine methyl ester): Ուշադրություն դարձրեք, որ ասպարտամը կրկնակի ձախապտույտ «շաքար» է, այսինքն բնական շաքար գլյուկոզի (D-Glucose) հակառակ կայրալության, ինչը նշանակում է, որ մեր մարմնի ֆերմենտային համակարգն ի վիճակի չէ այն նորմալ մետաբոլացնել (յուրացնել):

- Վերջերս իմ հոդվածներից մեկում անդրադարձել էի ասպարտամ պարունակող զովացուցիչ կամ գազավորված ըմպելիքների վտանգավորության խնդրին: Եթե հավելյալ տեղեկություններ ունեք շաքարի այդ սինթետիկ փոխարինիչի վերաբերյալ, խնդրում եմ ներկայացնել:

- Ասպարտամը (E 951) ցածր կալորիականությամբ արհեստական քաղցրացուցիչ է, մոտ 200 անգամ ավելի քաղցր, քան շաքարը: Այն թույլատրված է օգտագործել խմիչքների, աղանդերների, քաղցրավենիքի, կաթնամթերքի, ծամոնների, քաշը վերահսկող ապրանքների մեջ, և որպես սեղանի շաքարի փոխարինիչ: Ի թիվս այլ սինթետիկ քաղցրացուցիչների, ասպարտամը լայնորեն կիրառվում է սննդային արդյունաբերության կողմից, առանց հաշվի առնելու դրա պոտենցիալ տոքսիկությունը (թունավորությունը): Բարակ աղու բակտերիաներն ասպարտամը տրոհում են ասպարտաթթվի (aspartic acid), ֆենիլալանինի (phenylalanine) և մեթանոլի (methanol): Մեթանոլը, որն առավել հայտնի է որպես փայտի սպիրտ, իր հերթին տրոհվում է ֆորմալդեհիդի (formaldehyde) և մրջնաթթվի (formic acid): Վերջինի կուտակումը կասկածվում է որպես մեթանոլով թունավորման հիմնական գործոն, իսկ ֆորմալդեհիդը հայտնի քաղցկեղածին է:

- Էլ ի՞նչ հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ ասպարտամը:
- Ասպարտամի քաղցկեղածին պոտենցիալը կենդանական մոդելի վրա ներկայացված է 2007թ. մի հետազոտությունում, որը հղի առնետների պտուղների վրա ցույց է տվել չարորակ ուռուցքների թվի աճ. լիմֆոմաների և լեյկեմիաների աճ՝ արուների և էգերի մոտ, և կրծքագեղձի քաղցկեղների աճ՝ էգերի մոտ: Այս արդյունքները ոչ միայն ամրապնդում և հաստատում են նախորդ հետազոտություններով փաստված ասպարտամի քաղցկեղածին պոտենցիալը, այլև հղիության ժամանակ ընդունելու դեպքում դրա դրսևորման ուժգնացումը: Փորձարկված դեղաչափը համեմատական կերպով համապատասխանել է մարդկանց համար օրական թույլատրելի չափաքանակին (acceptable daily intake – ADI): Բերված արդյունքների հիման վրա հեղինակները պնդում են, որ ասպարտամի օգտագործման առկա կանոնակարգերի վերանայումը չի կարելի հետաձգել: Դա առանձնապես հրատապ է ասպարտամ պարունակող խմիչքների առնչությամբ, որոնք մեծապես սպառվում են երեխաների կողմից:

Ասպարտամը ֆիբրոմիալգիայի (fibromyalgia) և գրգռված աղիքի համախտանիշի (Irritable Bowel Syndrome - IBS) առաջատար պատճառներից մեկն է: «Կլինիկական և փորձարարական ռևմատոլոգիա» (Clinical and Experimental Rheumatology) ամսագրում 2010թ․առաջին անգամ ներկայացվել է կմախքամկանային համակարգի վրա ասպարտամի անսովոր բասական ազդեցության զեկույց: «Իմունապատոլոգիայի և դեղաբանության միջազգային ամսագրի» (International Journal of Immunopathology and Pharmacology) 2015թ․հրապարակման համաձայն, արհեստական քաղցրացուցիչներ (ասպարտամ և սախարին) ստացած առնետների խմբերի մոտ գրանցվել է ֆերմենտների գործունեության աճ, հակաօքսիդանտների մակարդակի անկում, ինչպես նաև հիստոլոգիական փոփոխություններ, որոնք արտացոլում են ասպարտամի և սախարինի հեպատոտոքսիկ ազդեցությունը: Ավելին. արհեստական քաղցրացուցիչներ ստացած առնետների բոլոր խմբերում առանցքային (h-Ras) օնկոգենի գերակտիվությունը և ուռուցքը ճնշող (p27) գենի ակտիվության նվազումը ցույց են տալիս արհեստական քաղցրացուցիչների քաղցկեղածին պոտենցիալ ռիսկը, մասնավորապես երկարաժամկետ ազդեցության դեպքում:

- Այդ դեպքում ինչպե՞ս է թույլատրվում ասպարտամի գործածումը սննդամթերքի արդյունաբերության մեջ:
- Եվրոպայի պարենի անվտանգության գործակալությունը (ԵՊԱԳ, European Food Safety Agency – EFSA) գնահատելով սննդային հավելում ասպարտամի ռիսկերը, 2013թ. եզրակացրել է, որ Եվրոպայում ասպարտամը և դրա տրոհման արդյունքում ստացվող նյութերն ընթացիկ սպառման մակարդակներում (այն Եվրոպայում ընդհանուր բնակչության մոտ ցածր է օրական թույլատրելի չափաքանակից' մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով 40մգ, սակայն բարձր է երեխաների մոտ) անվտանգ են մարդկանց օգտագործման համար։ Ըստ Եվրոպայի պարենի անվտանգության գործակալության, ֆենիլկետոնուրիա (Phenylketonuria) ժառանգական հիվանդությունն ունեցողները պետք է խուսափեն ասպարտամ պարունակող սննդից, քանի որ դրա տրոհման արդյունքում առաջանում է ֆենիլալանին, մինչդեռ նրանք խստորեն պետք է հետևեն ֆենիլալանին քիչ պարունակող սննդակարգի։

ԵՊԱԳ-ը, սակայն, հաշվի չի առել, որ ասպարտամի յուրաքանչյուր մոլեկուլ տրոհման արդյունքում անջատում է 1 մոլեկուլ մեթանոլ, որն էլ իր հերթին՝ 1 մոլեկուլ ֆորմալդեհիդ, իսկ ֆորմալդեհիդը դասակարգված (գրանցված) քաղցկեղածին է՝ առանց սպառման անվտանգ մակարդակի, այսինքն՝ չունի սպառման այնպիսի չափաքանակ, որը համարվում է անվտանգ: Հետևաբար անսպասելի չէ, որ դրա նույնիսկ չնչին քանակությունը բացասական փոփոխությունների է ենթարկում աղիների բակտերիալ միջավայրը, մինչդեռ աղիքային բակտերիաների նորմալ գործունեությունը շատ կարևոր է մարդկանց իմունային համակարգի և, ընդհանրապես, առողջության համար: Աղիների բակտերիաների նորմալ գործունեությունը շատ կարևոր է նաև քաշի կարգավորման խնդիր ունեցող մարդկանց համար, և հենց աղիների բակտերիաների նորմալ միջավայրի, դրանց գործունեության խաթարված լինելու հետևանքով է նաև, որ մեր երկրում նույնպես քիչ չեն քաշի կարգավորման խնդիր ունեցող մարդիկ:

Բոլոնիայի Ռամազինի ինստիտուտի «Ցեզարե Մալտոնի քաղցկեղի հետազոտական կենտրոնի» (Cesare Maltoni Cancer Research Center, Ramazzini Institute, Bologna, Italy) գիտնականները համոզված են, որ ասպարտամի քաղցկեղածին լինելու բավարար ապացույցներ կան և միջազգային կարգավորող մարմինները հրատապ պետք է քննարկեն ասպարտամի անվտանգության վերագնահատման հարցը հանրային առողջության համար: Արիզոնայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Վուդրո Մոնտեն (Woodrow Monte) ասպարտամը համարում է «տրոյական ձի», որը հայտնվելով մարդկանց սննդի մեջ, հանգեցրել է ամենատարբեր տեսակի հիվանդությունների կտրուկ աճի: Նրա «Երբ գիտությունը քնած է» (While Science Sleeps: A Sweetener Kills) գիրքն ամբողջությամբ նվիրված է ասպարտամի բացասական հետևանքներին:

Ասպարտամի ջատագովներն ավելի քան երկու տասնամյակ սպառողների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար կրկնում են, որ լոլիկի կամ նարնջի մեջ ավելի շատ մեթանոլ կա, քան ասպարտամի մեջ: Սա նշանակում է ասել կիսաճշմարտությունը, միտումնավոր թաքցնելով ճշմարտության մյուս մասը, իսկ կիսաճշմարտությունը, ինչպես հայտնի է, կեղծիքի ամենանուրբ ու վտանգավոր տեսակն է: Իրականում, սակայն, հայտնի է, որ մրգերի և բանջարեղենի մեթանոլը միացած է նրանցում առկա պեկտինի հետ։ Մարդիկ մեթանոլը պեկտինից անջատելու ֆերմենտ չունեն: Դրա հետ մեկտեղ, այդ պտուղներում կա էթանոլ (խմելու սպիրտ), որը մեթանոլի հակաթույնն է: Այնպես որ, ի տարբերություն սննդի (մասնավորաբար' ցածր կալորիականության զովացուցիչ ըմպելիքների, օրինակ, «Կոկա-կոլա լայթի», «Հայ-կոլայի» և նմանաբնույթ այլ կոլաների, գազավորված ըմպելիքների, ծամոնների և այլն) մեջ ավելացվող սինթետիկ ասպարտամի, մեթանոլ պարունակող մրգերն ու բանջարեղենները լիովին անվնաս են: Շատ երիտասարդ աղջիկներ ասպարտամ են օգտագործում քաշի կարգավորման նպատակով, առանց իմանալու դրա վտանգների մասին։ Ընդգծեմ, որ ասպարտամ արհեստական քաղցրացուցիչն առանձնապես վնասակար է երեխաների համար, հատկապես դրանով քաղցրացված ըմպելիքներ շատ սպառելու պատճառով։

ՀՀ կառավարության «Արգելված սննդային հավելումների ցանկը հաստատելու մասին» 2007թ. ապրիլի 26-ի թիվ 504-Ն որոշմամբ արգելված է սննդի մեջ ավելացնել կոնսերվանտ (պահածոյացնող նյութ) համարվող ֆորմալդեհիդ (E240)։ Այսինքն՝ այս խիստ տոքսիկ նյութն արգելված է, ինչը շատ գնահատելի է։ Սակայն, ինչպես արդեն նշեցի, այդ նյութն օրգանիզմում առաջանում է ասպարտամի տրոհումից, մինչդեռ ասպարտամի օգտագործումը թույլատրված է։ Կարծում եմ, որ մարդկանց պետք է իրազեկել ասպարտամի վտանգների մասին և անհապաղ պետք է արգելել ասպարտամի համատարած օգտագործումը սննդի մեջ։

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի

 

Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ» Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոններըՏան սառնարանում երեխաների դիակներ են հայտնաբերվելՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհինՀրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքումՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՀերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՁեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ ԱսրյանԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանԿասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըԱրեգակը վերածվել է սմայլիկի. այդ դեպքով է հիմա աստղը նայում ԵրկրինԴպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը Team-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներով2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանԱշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհեր
Ամենադիտված