Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին


Դաջվածքների առանձնահատկությունների, հակացուցումների ու գների մասին. մեկնաբանում է տատու արտիստ Կարեն Շուրը

Life.panorama.am-ը գրում է . 

Դաջվածքներ կամ սիրում են, կամ ատում. մարդկանց մի մասը կարծում է, որ դաջվածքը գեղեցկացնում է մարմինը, մյուս մասն էլ պնդում է հակառակը:

Հայաստանում ովքե՞ր են դիմում արվեստի այս տեսակին, միջինն ի՞նչ արժե այս հաճույքը, եւ մեծամասամբ ինչպիսի՞ դաջվածքներ են նախընտրում հայ երիտասարդները. Նշված եւ այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցել է տատու արտիստ Կարեն Հակոբյանի (Շուր) հետ:

«Յուրաքանչյուր իր աշխատանքը հարգող տատու-արտիստ պետք է իր նյութերն ու գործիքները ստերիլ վիճակում պահի: Օգտագործվող յուրաքանչյուր գործիք մեկ անգամվա համար պետք է նախատեսված լինի: Եթե ընդհանուր մեկ նախադասությամբ ասենք, ապա տատու արտիստի գործիքի միայն շարժիչն է, որ չի փոխվում, մնացած ամեն ինչ՝ ներկի տարայից, մինչեւ ասեղներ պետք է մեկ անգամվա լինեն, չհաշված հենց տատու արտիստի ձեռքերի մաքրությունն ու ձեռնոցների կիրառումը: Եթե չպահպանվեն այս կանոնները՝ ապա դաջվածք կատարելը կարող է առողջության համար վտանգավոր լինել ու տարբեր վարակիչ հիվանդություններ ձեռք բերելու պատճառ դառնալ»,- նշեց Կարենն ու հավելեց.

«Ինչ վերաբերվում է ներկերի վնասակարությանը, ապա սա իհարկե, միֆ է, եթե տվյալ տատու արտիստը օգտվում է որակյալ ներկերից, որոնց հիմքում ընկած են օրգանիկ նյութեր: Գոյություն ունեն աշխարհում առաջատար ապրանքանիշեր, որոնց ներկերից էլ օգտվում են փորձառու տատու արտիստները»:

Ի դեպ, մասնագետի խոսքով, դաջվածք անելու համար կան նաեւ հակացուցումներ՝ արգելվում է դաջվածք անել ալկոհոլի ազդեցության տակ, ինչպես նաեւ հղիներին եւ մաշկային ու ալերգիկ հիվանդությամբ տառապողներին:

Եթե տարիներ առաջ հազվադեպ կարելի էր հանդիպել իգական սեռի ներկայացուցիչների, որոնց մարմնի վրա կային տարբեր դաջվածքներ, ապա մեր օրերում այս երեւույթը արդեն զարմացնող չէ: 

Խոսելով իր՝ կին հաճախորդների մասին՝ Կարեն Շուրը նշեց. «Սա մեր հայ կոնսերվատիվ մենթալիտետին հատուկ մտածելակերպ է, իսկ ո՞վ է ասել, որ տատուն միայն տղամարդկանց համար է: Դաջվածքը գոյություն ունի արդեն հազարավոր տարիներ, ամբողջ աշխարհում սա նորմալ երեւույթ է եւ չունի սեռային խտրականություն: Մեր երկրում մշակութային էր դարձել նման մտածելակերպը, որ տատու անում են միայն տղաները՝ բանակում, բայց դա, իհարկե, սխալ կարծիք է: Որպես տատու արտիստ կարող եմ ասել, որ կանանց վրա դաջվածքը կարող է շատ ավելի գեղեցիկ դիտվել. հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս առումով ավելի շատ զարգացում կապրենք ու կընդունենք, որ դաջվածքն էլ արվեստի մի տեսակ է»:

Անդրադառնալով հաճախորդների կողմից ամենաշատ ընտրվող պատկերներին, մասնագետը նկատեց. «Սա շատ ինդիվիդուալ է: Մարդն ինքն է որոշում, թե ինչ է ուզում պատկերվի իր մարմնին, տատու արտիստն այս առումով չպետք է միջամտի, նա միայն կարող է խորհուրդ տալ: Պատկերի ընտրությունը խիստ անձնական է, քանի որ սովորաբար դրանք իրենց մեջ պատմություն, իմաստ կամ որեւէ խորհրդանիշ են պարունակում: Բայց այս դեպքում պետք է նկատել նաեւ, որ մարդ կա՝ իր համար ինքնանպատակ է տատու անելը, նա չի էլ հասկանում, թե ինչու է դա ուզում, իսկ այդ ժամանակ կոնկրետ ես խորհուրդ եմ տալիս հրաժարվել դաջվածք անելուց: Միաժամանակ կան նաեւ մարդկանց մի խումբ, ովքեր արդեն տառապում են տատումանյայով, ովքեր առաջին դժվարությունը հաղթահարելուց հետո, անընդհատ ուզում են իրենց մտքերը պատկերի միջոցով հաղորդել մարմին` այդպիսով հավերժացնելով իրենց կյանքի  կարեւոր դրվագները»:

Հարցին՝ մեր երկրում դաջվածք անելն ի՞նչ արժե, Կարեն Շուրը պատասխանեց. «Եթե ընդհանուր դիտարկենք՝ կարող ենք ասել, որ տատու անելը սկսվում է 8000 դրամից մինչեւ հազարավոր դոլարներ: Գինը կախված է ընտրված պատկերից՝ նայած, թե ինչ բարդության աշխատանք է տարվում: Բնականաբար, եթե մարդու վրա նկարում ես եռաչափ պատկերով գեղարվեստական աշխատանք, այս դեպքում մատչելի լինել ուղղակի չի կարող, քանի որ նման աշխատանքի վրա տատու արտիստը կարող է ամիսներով աշխատել»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն
Ամենադիտված