Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում


Պաթոլոգիկ եւ ֆիզիոլոգիական ձեռնաշարժության առանձնահատկությունները. զրույցը սեքսոպաթոլոգի հետ

Մաստուրբացիան, օնանիզմը կամ ձեռնաշարժությունը բավական հակասական կարծիքների է արժանանում գիտության մեջ: Որոշ մասնագետներ այն լուրջ շեղում են համարում, մյուսներն էլ կոչ են անում ձեռնպահ մնալ ծայրահեղ կարծիքներ հրապարակելուց, որոնք չափազանց խորը բացասական տպավորություն են թողնում զգայուն անձանց վրա: Ձեռնաշարժության երեւույթի եւ նրա առանձնահատկությունների մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ղեկավարՍեւադա Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, արդյո՞ք ձեռնաշարժությունը միանշանակ բացասական երեւույթ է:

Մաստուրբացիան, ձեռնաշարժությունը կամ օնանիզմը բավական խնդրահարույց երեւույթ է: Շատ հաճախ բազմաթիվ անհատների մոտ այս երեւույթի սխալ մեկնաբանությունը կարող է տարբեր սեքսուալ խանգարումների եւ դեպրեսիվ վիճակների պատճառ հանդիսանալ, քանի որ, ընդհանուր առմամբ, գոյություն չունեն միասնական մոտեցումներ այս հարցի շուրջ:

Մինչեւ վերջերս, ոչ գիտական տվյալներով, բազմաթիվ գրականության նմուշներում խիստ քննադատվում եւ վատաբանվում էր մաստուրբացիայի երեւույթը, ինչը տարբեր անհատների՝ էմոցիոնալ, լաբիլ անձանց մոտ, կարող է վնասակար ազդեցություն ունենալ:

Ըստ էության, տարբերում են ձեռնաշարժության տարբեր տեսակներ, որոնք դասակարգվում են երկու խմբի մեջ՝ պաթոլոգիկ, այսինքն՝ հիվանդության տարրեր պարունակող եւ ֆիզիոլոգիական, այսինքն՝ ոչ պաթոլոգիկ ձեւեր, որոնք կարող են հանդիպել այս կամ այն տարիքային խմբերում, եւ սա չի դիտվում որպես հիվանդություն:

Որո՞նք են պաթոլոգիկ ձեռնաշարժության առաջացման պատճառները եւ ո՞ր տարիքային խմբերին են դրանք բնորոշ:

Գոյություն ունի նախապուբերտատային տարիքի ձեռնաշարժություն, որը հանդիպում է մինչեւ տասը տարեկան երեխաների մոտ:

Այն պետք է դիտարկել որպես հիվանդություն, առանձնակի ուշադրություն դարձնել դրան եւ, անհրաժեշտության դեպքում, նաեւ բուժում կազմակերպել: Այս երեւույթը սովորաբար հայտնաբերում են ծնողները՝ նկատելով, որ երեխաների մոտ՝ լինի աղջիկ թե տղա, տեղի են ունենում որոշակի սեւեռում սեռական օրգանների վրա եւ որոշակի շարժումներ, որոնք երեխային հաճույք են պատճառում: Սա, իհարկե, ծնողներից ուշադրություն է պահանջում եւ, համապատասխանաբար, խորհուրդ է տրվում այդ երեւույթը բացահայտելու դեպքում ուժ չկիրառել երեխաների նկատմամբ, որպեսզի այդ հետագայում չվերածվի սեւեռուն ձեւերի:

Նախապուբերտատային ձեռնաշարժության պատճառները տարբեր են. երեխաները կարող են սեքսուալ տեսարանների ականատես դառնալ կամ շոշափել իրենց սեռական օրգանները բորբոքային պրոցեսների, քորի պատճառով եւ դրանից հաճույք ստանալ: Հաջորդ տեսակը մաստուրբացիայի սեւեռուն տարբերակն է, երբ անհատի մոտ կա կանոնավոր սեռական կյանք, բայց նա հրաժարվում է դրանից եւ կենտրոնանում է ձեռնաշարժության վրա, օբսեսիվ բնույթ է կրում, համարվում է պաթոլոգիկ եւ բուժում է պահանջում: Իսկ ֆիզիոլոգիական մաստուրբացիան կարող է դիտվել տարբեր տարիքային խմբերում, օրինակ՝ դեռահասային տարիքի մաստուրբացիան համարվում է նորմատիվային եւ դիտվում է սեռահասուն տարիքում 90% դեպքերում: Այստեղ արդեն խոսքը հիվանդության մասին չէ. սա անցնում է կամ փոխարինվում է հասուն տարիքում սեռական հարաբերություններով:

Ֆիզիոլոգիական է համարվում նաեւ փոխարինող տիպի մաստուրբացիան, երբ ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ սեռական կյանքով ապրել, եւ այդ ժամանակ սեռական հարաբերությունները փոխարինվում են ձեռնաշարժությամբ: Այդ արագ վերանում է, երբ ստեղծվում են համապատասխան բարենպաստ պայմանները սեռական կյանքով ապրելու համար: Այդ հարցում հարկավոր է ցուցաբերել նրբանկատություն. եթե անհատի մոտ ամբողջ կենսակերպը զբաղեցնում է մաստուրբացիան, որը խանգարում է նրան ստեղծագործական աշխատանքում կամ ուսման գործընթացում, այս դեպքում այն կարող է դիտվել որպես պաթոլոգիկ եւ պահանջել համապատասխան բուժում:

Ինչպիսի՞ բուժման միջոցներ են կիրառվում պաթոլոգիկ ձեռնաշարժության բուժման նպատակով:

Իրականացվում է առանձնահատուկ բուժում՝ հատուկ մշակված մեթոդիկայով: Կիրառվում է նաեւ ֆիզիոթերապեւտիկ բուժում, հոգեթերապիայի տարբեր տեսակներ: Մշակված են յուրօրինակ մեթոդներ, որոնք կիրառելի են տարբեր դեպքերի համար: Ամեն դեպքում պաթոլոգիկ ձեռնաշարժությունը լուծելի խնդիր է:

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվել
Ամենադիտված