Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում


Երևանը, հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ, պատուհան կբացի դեպի Պարսից ծոց. Независимая газета

Հասարակություն

Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Իրանի միջև երկաթգիծը կկառուցվի: Դա հետևում է մի շարք պաշտոնատար անձանց հայտարարություններից, գրում է Независимая газета-ի քաղաքական մեկնաբան Յուրի Ռոքսը:

Այժմ հիմնական շեշտը դրվում է աշխարհաքաղաքական շահերի, այլ ոչ ճանապարհի ծախսերը հետ բերելու ժամկետի վերաբերյալ հաշվարկների վրա: Հնարավոր է՝ հայ-իրանական երկաթգծի կառուցման նախագիծը սկսվի արդեն այս տարի, գրում է նա:

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն իրանական «Ֆարս» գործակալությանն ասել է, որ Թեհրանը Հայաստանի հետ սահմանին 60 կիլոմետր երկարությամբ երկաթուղային ճանապարհ կկառուցի: Նա հիշեցրել է, որ շարունակվում է Վրաստանի սահմանից մինչև Մեղրի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցումը, որի շնորհիվ Հայաստանը կարող է կապել Պարսից ծոցի տարածաշրջանը Սև ծովի հետ: Այդ նախագիծը նախատեսում է մասշտաբային տերմինալի կառուցում: Թումանյանը նշել է, որ Պարսից ծոց դուրս գալը դեռ վաղուց հետաքրքրել է Ռուսաստանին, իսկ այժմ՝ նաև ողջ Եվրասիական տնտեսական միությանը:

Հեղինակը գրում է, որ Երևանի դիրքորոշումը հասկանալի է. դեպի Իրան երկաթուղային ճանապարհը Երևանին օդի պես անհրաժեշտ է, և պատահական չէ, որ երկաթգծի կառուցման ծրագիրը Հայաստանում առաջնահերթություն է։ Երևանը չինական ընկերությունների մասնակցության հույսեր ունի, մեծ հույսեր են կապվում նաև Ռուսաստանի հետ:

Չնայած դրան՝ վերջերս «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինի հայտարարությունը Հայաստանի համար սառը ցնցուղ է դարձել: Նա հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծման ծրագիրը ոչ մի արդյունավետություն չունի: «Դա նույնն է, թե պատի մեջ ոչ մի տեղ չտանող պատուհան բացես դեպի հարևանի տուն»,- հայտարարել էր նա: Նրա խոսքերից հետևում էր, որ տնտեսական շահ դեռ չկա, և դրան հասնել այն պայմաններում, որոնցում գտնվում է Հայաստանը, բավական դժվար է:

Ավելի ուշ «Ռուսական երկաթուղիների» պաշտոնական կայքում հայտնվել է հաղորդագրություն, որը «շտկել» է Յակունինի հայտարարությունը և ընդգծել, որ «աշխարհաքաղաքական տեսանկյունից երկաթուղային գծի կառուցման նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար»: Հստակեցված դիրքորոշումը կայանում է նրանում, որ «Ռուսական երկաթուղիները» հավանաբար պատրաստ է իրանահայկական ճանապարհի կառուցման նախագծի իրականացմանը, բայց՝ պետական աջակցությամբ:

EUDaily-ն մեջբերում է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքը, ով նշել է, որ ռուսական կողմի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել «Մոսկվայում ինչ-որ լուրջ խոսակցությամբ» և հայկական կողմի չթուլացող ճնշմամբ: EUDaily-ն հիշեցնում է նաև այս ամենին նախորդած «Հարավկովկասյան երկաթուղիների» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հայտարարությունը, ով չի բացառել, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կարող է սկսվել 2015 թվականի կեսից:

Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված