Ադելն իր երկրպագուների առաջ է հայտնվել առանց դիմահարդարման և ներողություն խնդրել նրանցից (տեսանյութ)
TVԼife.tert.am-ը գրում է.
Բրիտանացի հանրահայտ երգչուհի Ադելն իր երկրպագուների առաջ է հայտնվել առանց դիմահարդարման։ Նա ներողություն է խնդրել երկրպագուներից իր հիվանդության պատճառով համերգի չեղարկման համար, հայտնում է lenta.ru-ն։
Երգչուհին տեսաուղերձը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Մեկ օրում հոլովակը դիտել են ավելի քան 3.6 մլն անգամ։
Ձայնագրությունում Ադելը ներողություն է խնդրում երկրպագուներից և ասում է, որ արդեն մի քանի օր է՝ հիվանդ է, ինչի պատճառով չի կարող երկրորդ անգամ ելույթ ունենալ ամերիկյան Ֆինիքս քաղաքում։
Տեսանյութն` այստեղ :