Պետական պարտքի շեմն ավելացնում ենք, բայց պարտք վերցնելու հարց չի քննարկվում ընդհանրապես. Ջանջուղազյան
BlogTert.am-ը գրում է.
Ներկա պահին ես չունեմ որևէ հստակ տվյալ կամ որևէ ծանուցում, որ Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
«Ես ընդամենը ֆեյսբուքում եմ կարդացել, որ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել, և մինչ այս պահը Վճռաբեկ դատարանից որևէ որոշում չեմ ստացել»,- ասաց փաստաբանը:
Խոսելով հետագա գործողությունների մասին, Ռուբեն Բալոյանն ասաց, թե քանի որ Վարդան Պետրոսյանը Վերաքննիչ դատարանում պարտավորվեց Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալ, տուժող կողմն էլ փաստացի հրաժարվեց վնասի հատուցման պահանջից, մտածելով, որ Տաթևիկ Հակոբյանն իր բուժումները կգնա կստանա, իսկ բուժման գումարները Վարդան Պետրոսյանը կփոխանցի:
«Բայց դրանից էլ հրաժարվեցին ինչ-որ անհասկանալի, անհեթեթ պատճառներով: Մեր հետագա քայլերն այն կլինեն, որ երկու հայց կներկայացնենք: Մեկը փաստաբաններին վճարված գումարի մասով ենք հայց ներկայացնելու, մյուսն էլ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերի մասով: Այս հայցադիմումներն ուշ թե շուտ լինելու էին»,- Tert.am-ին ասաց Ռուբեն Բալոյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոքը ներկայացվել էր դեռևս հունիսի 6-ին: