Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Ռուսական հասարակության մեջ գնալով զգացվում են պատժամիջոցների ու քարոզչության հետևանքները

Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ վերադարձա Ռուսաստանից, որտեղ մասնակցում էի Հաղթանակի օրվան նվիրված «Հաղթանակների ժառանգորդները» համաժողովին։ Բնականաբար, առիթ ունեցա հանդիպելու ու լսելու շատ մարդկանց, այդ թվում նաև Ռուսաստանի ներկայացուցիչներին՝ ինչպես շարքային, այնպես էլ բարձրաստիճան, և պետք է խոստովանեմ, որ համեմատած մեկ տարի առաջվա հետ, երբ վերջին անգամ էի Ռուսաստանում, շոշափելի փոփոխություններ եմ նկատում ռուսական հասարակության ու հանրային տրամադրությունների մեջ։

Նկատվում էր մի տեսակ լարվածություն ու լրջացում։ Եթե մեկ տարի առաջ ռուսաստանցիների մեծամասնությունն անհոգ էր ու անդարդ, ապա հիմա պատժամիջոցները մի կողմից են իրենց սև գործն անում, ներքին քարոզչությունը մյուս կողմից է իր էֆեկտն ունենում՝ թե՛ դրական, թե՛ բացասական։

Դրական առումով կարող եմ ասել, որ ռուսները կրկին ցուցաբերում են իրենց հատուկ ազգային հոգեբանության գծերից մեկը՝ դժվարությունների առջև կոնսոլիդացվում են ու մի տեսակ լրջանում։ Ես չեմ կարող ասել որ վախ կամ էլ դժգոհություն էի տեսնում սեփական իշխանության ու ստեղծված իրավիճակի հանդեպ։ Ընդհակառակը, պատժամիջոցներն ու դրանց արդյունքում գնալով ավելի ակնհայտ դարձող տնտեսական բարդություններն ավելի են խթանել ռազմահայրենասիրական տրամադրությունները ռուսական հասարակությունում, ու օրինակ նույն Հաղթանակի օրը, որն առանց այդ էլ ամենասիրված ու ժողովրդական տոնն է Ռուսաստանում, աննախադեպ դրական է ընկալվում ռուսների կողմից։

Մյուս կողմից, սա չի կարող չունենալ նաև բացասական երանգներ՝ հաշվի առնելով նույն ներքին քարոզչության՝ սխալ շեշտադրումներով հագեցվածությունը։ Կարելի է ասել, որ այսօր Ռուսաստանում ամենաթրենդային կարգախոսը հետևյալն է. «У России только два союзника - Армия и Флот»... Ու կարծես թե շատերը մոռանում են, որ որքան էլ դա այդպես լինի, ռուսական բանակն ու նավատորմը ոչ առաջ, ոչ էլ առավել ևս հիմա բացառապես ռուսներից չեն բաղկացած եղել, այլ միշտ եղել են բազմազգ ու խայտաբղետ։ Ուզում եմ ասել, որ առկա իրավիճակում արհեստականորեն ու բավականին ուժեղ կատալիզացվում են ազգայնական տրամադրությունները, ու շատ ռուսներ մոռանում են, որ այդ թվում նաև Հայրենական պատերազմը ոչ միայն Ռուսաստանն ու ռուս ժողովուրդն է հաղթել, այլ նաև հայերը, ղազախները, բելոռուսները, տաջիկները և ի վերջո նույն այն ուկրաինացիները, որոնց շուրջ ներքին քարոզչությունն աստիճանաբար դեմոնիզացման մթնոլորտ է ստեղծում։

Այսքանով հանդերձ՝ արդարության համար պետք է ասեմ, որ երբ առողջ տրամաբանությամբ խոսք է հնչում, որը հրավիրում է ռուսների ուշադրությունն այս անհարթությունների ու վտանգավոր շեղումների վրա, մեծամասամբ դա խիստ դրական է ընդունվում, նույնիսկ ազգայնականության վրա թեթևակի շեղված ռուսների կողմից, ու հենց այդպիսի մի դրվագ էլ եղավ ինձ հետ, երբ 500 հոգանոց լսարանի առջև ելույթ ունենալիս անդրադառնում էի այդ թվում նաև հակաուկրաինական քարոզի ու բացառապես նացիստա-բանդերական ոչնչությունների վրա շեշտադրումներ անելու ռուսական մեդիաների քաղաքական սովորույթին։ Երբ ես հիշեցրի, որ անկախ ամեն ինչից՝ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը բոլորին հավասար մարտնչում էր ֆաշիզմի դեմ, իսկ ԽՍՀՄ հերոսների թվով ուկրաինացի ժողովուրդը երկրորդն էր ռուսներից հետո, հանդիսատեսը ծափահարում էր, իսկ համաժողովից հետո ինձ մոտեցավ ազգայնական ռուսներից մեկն ու շնորհակալություն հայտնեց «за то, что ты открыл мне глаза на то, что я забыл замечать»:

Այս ամենն ուղղակի մի հոգու դիտարկումներ են ու ընդամենը մեկ դրվագ բազմաթիվ այլ դրական ու բացասական դրվագների կողքին, բայց գոնե ինձ համար ես երկու հետևություն արեցի. Ռուսաստանն ու ռուսական հասարակությունն այլևս առաջվանը չէ ու դժվար թե լինի, իսկ թե ինչպիսին այն կլինի՝ լա՞վը, թե՞ վատը, կախված է այդ թվում նաև նրանից, թե որքանով հարևաններն ու այդ թվում նաև մենք՝ հայերս, կկարողանանք դրական ներազդել ու հղկել այդ լայն տրանսֆորմացիոն պրոցեսները, առավել ևս, որ ռուսական հասարակության ու իրականության մեջ առկա է այդպիսի սթափեցնող ու դրական արմատով ազդեցության սուր պահանջարկ։

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված