Հետաքրքիր է իմանալ. երբ զրնգում են գավաթները
Ուշադրության կենտրոնումՍանասար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսկ դուք գիտե՞ք, որ գավաթները միմյանց զարկելու ավանդույթը ծագել է խնջույքի ժամանակ միմյանց թունավորելու վտանգը բացառելու պատճառով:
Միջին դարերում ըմպելիքի մեջ թույն գցելու հավանականությունը բավականին մեծ էր: Այդ պատճառով մարդիկ խնջույքների ժամանակ գավաթներն ուժգին միմյանց էին զարկում, որպեսզի ընպելիքը մեկի գավաթի եզրից լցվեր մյուսի գավաթի մեջ:
Դրանով երաշխավորվում էր, որ ներկա գտնվողներից ոչ մեկը թույն չգործածեր, քանի որ այդ դեպքում ինքն էլ կթունավորվեր: Իսկ որևէ մեկի հետ գավաթ զարկելուց հրաժարվելը սարսափելի վիրավորանք էր և ուղղակիորեն հրաժարվելը նշանակում էր, որ հրաժարվողը դիմացինին իր թշնամին է համարում և խոստովանում է, որ ուզում է նրան թունավորել:
Այդ ժամանակներում նաև ամեն ոք կարող էր առաջարկել ըմպելիքով լի գավաթները փոխանակել: Այդ խնդրանքը մերժելը նույնպես գնահատվում էր որպես վիրավորանք, և անմիջապես մի շարք հարցեր էին ծագում:
Այս հետաքրքիր փաստի մասին այժմ քչերը գիտեն, սակայն բաժակներն իրար զարկելու ավանդույթը շարունակվում է նաև մեր օրերում: