Համացանցում են հայտնվել Թուրքիայում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունից կադրեր (տեսանյութ)
TVՀամացանցում հայտնվել է տեսանյութ պայթյունի վայրից, որը տեղի է ունեցել Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում օգնել տուժածներին: Դեպքի վայրում աշխատում են Թուրքիայի փրկարարական ծառայությունների աշխատակիցները:
Ներկա պահին հայտնի է, որ պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 100 մարդ վիրավորվել է: Էրդողանը կարծում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը կրում է ԴԱԻՇ-ը: