Ինչ խոսք, հրաշալի է, երբ հրապարակում լսում ես ջահելի, երիտասարդի էներգիայով լեցուն խոսքը
Ուշադրության կենտրոնումՆորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչ խոսք, հրաշալի է, երբ հրապարակում լսում ես ջահելի, երիտասարդի էներգիայով լեցուն խոսքը, ներքուստ փառավորվում, ոգևորվում, մտածում, որ ամեն ինչ դեռևս կորած չէ, որ ինչ-որ բան հնարավոր ու կարելի է դեռ փրկել...
Ինձ տխրեցնում է միայն մեկ բան. որակակական փոփոխության, այլ որակի պետություն ունենալու կամ ստեղծելու համար երազանքը դեռևս բավարար չէ, ու ամենակարևորը, եթե հիմքում որպես նպատակին հասնելու ազդակ, ձևակերպված չէ քաղաքական խնդիրը, այսինքն` պայքարի մոտիվացիան բացառապես կոմունալի ու կենցաղի մակարդակի է, և դու չես ձևակերպում քո քաղաքական պատկերացումը երկրի ֆունդամենտալ զարգացման վերաբերյալ և չես հստակեցնում պետության որակի քո ռազմավարական չափորոշիչն ու տեսլականը, չես անցնի այսրոպեական ծափահարություններից անդին, եղբայր...
...Մնացածն արդեն հերթական հիասթափության օպերայից է...լավ է` լռենք...