Ռեկտորական, մի քիչ էլ փիլիսոփայական...
Ուշադրության կենտրոնումԳևորգ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ԵՊՀ ռեկտորի պատմաբան թեկնածուն վերընտրվելուց հետո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ինքը ԲՈՄԺ չի, որ ստվարաթղտե տուփի կամ ինչ որ արկղի մեջ ապրի, բայց որ հիմա շատ լավ պայմաններում է ապրում, ԲԼՈւՐ էլիտար թաղամասում ԴՂՅԱԿ է կառուցում, ապա դա բացառապես իր ՏԱՏՈւ ժառանգության շնորհիվ ա...
Բանից պարզվում ա, եթե տատիկի այդ ժառանգությունը չլիներ, փաստորեն այդ մարդը հավանաբար իր նշած պայմաններում կապրեր, քանի որ ինքը որևէ այլ լուրջ եկամուտներ չի կարողացել ստեղծել կամ ստանալ իր ազնիվ կենսագործունեության ընթացքում...
Կարծում եմ հայտնի փիլիսոփա Դիոգենեսին, որ տակառի մեջ էր ապրում, մեր պատմաբանը որպես ԲՈՄԺ է ներկայացնում իր ուսանողներին, ինչպես նաև 1918թ ՀՀ նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը, որ սովից ու տիֆից հիվանդացավ ու մահացավ, ԵՊՀ ռեկտորի տրամաբանական գնահատմամբ նույնպես միջին վիճակագրական ԲՈՄԺ է եղել հավանաբար...
Ռեկտորն ինչ մեղք ունի, որ ընտրողները նրան են ընտրել, տեսնես դրանց գիտական աստիճանները դրանք ինչի համար են ստացել, որտեղ են օգտագործում..