Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, Գեղա Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց


ՊԵԿ նախագահը, դիզած միլիոններն ու Աստվածաշնչի փոխարեն` «Կամասուտրա»

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ, Պետեկամուտների կոմիտեի ներկայիս նախագահ Հովհաննես Հովսեփյանին կարելի է դասել հայաստանյան ամենաաղմկահարույց պաշտոնյաների շարքին։

Ընդամենը մի քանի ամիս է, ինչ Հովսեփյանը զբաղեցնում է ՊԵԿ նախագահի պաշտոնը, սակայն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հասցրել է հայտնվել լրատվամիջոցների ու հանրության ուշադրության կենտրոնում։ Նախատեսվածի համաձայն` վերջինս այդ պաշտոնին էր հայտնվել բյուջետային մուտքերի հավաքագրման ու գործարար միջավայրի բարելավման համար, սակայն ...

Ինչպես բոլորը, այս պաշտոնյան եւս, ընկնելով «էքստազի» մեջ, անցավ «կառուցողական բուռն աշխատանքի», իսկ սպասումները եւ դրական տեղաշարժերը, իհարկե, մնացին օդում։ Որպես սկզբնական քայլ` նա սկսեց կադրային ջարդը, որն էլ ներկայացվեց որպես կառուցվածքային փոփոխություններ կամ բարեփոխումներ։ Սեփական «յուղոտ» պաշտոնից եւ «բարեփոխումներից» մեծապես ոգեւորված` Հովսեփյանը որոշեց ավելի հեռուն գնալ ու հնարավորինս լայնամասշտաբ գործածել իր ՕԳԳ-ն։

Բանն այն է, որ մինչ «հովսեփյանական բարեփոխումները» փոքր եւ միջին ձեռներեցների կողմից ապրանքների ներկրումն ու արտահանումն իրականացվում էր միջնորդ ընկերությունների՝ «կարգոների» կողմից: Այդ ընկերությունները գործարարից ապրանքն ընդունում էին գնման երկրում եւ տիրոջը հանձնում Երեւանում` արդեն մաքսազերծված: Ապրանքի տեղափոխման եւ մաքսազերծման գումարները մինչ այդ հաշվարկվում էին տվյալ բեռի քաշով, բայց արի ու տես, որ ՊԵԿ նորաթուխ նախագահին դա այդքան էլ ձեռնտու չէր, ու Հովսեփյանը որոշեց «կարգոների» կողմից ներկրվող բեռների մաքսազերծումն իրականացնել ապրանքի շուկայական գնի հաշվարկով։ Այդ ամենի հետևանքով փոքր եւ միջին գործարարների բողոքներն ու ապրանքների ինքնարժեքները սկսեցին կտրուկ բարձրանալ ու շատանալ:

Արի ու տես, որ «բարեփոխման» այս ալիքը դեռ չմարած` ՊԵԿ նախագահի անունը շրջանառվեց մեկ այլ` ավելի հետաքրքիր ու աղմկալի համատեքստում։ Պարզվեց, որ արդար քրտինքով գումար վաստակող պետական պաշտոնյան միլիոնատեր է, այո´, Դուք ճիշտ եք կարդում, հենց միլիոնատեր։

Դեռ 2012թ․ պարբերականներից մեկը հանդես էր եկել հրապարակմամբ, ըստ որի, Հովհաննես Հովսեփյանն ու վերջինիս հարազատները Երևանի կենտրոնում՝ Արամի փողոցում, ձեռք էին բերել 24 բնակարան, 25 ավտոտնակ և 1 բիզնես տարածք: Այս ամենը դեռ քիչ էր, պարզվեց, որ միայն վերջին 5 տարում Հովսեփյանն ստացել է ավելի քան 3 միլիոն դոլար նվիրատվություն: Այս սենսացիոն բացահայտումից հետո ցայտնոտի մեջ հայտնված Հովսեփյանը պարզաբանում տվեց ու իր փողերի մութ պատմության ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդեց ոչ ավել, ոչ պակաս, Աստծո վրա. «Աստված տվել ա, որ մեր ընտանիքը հարուստ ընտանիք ա: Ես դրանով միայն հպարտ եմ»:

Դե, ո՞վ լիներ, որ միլիոններ ստանալուց հետո դեռ դժգոհ ու ընկճված լիներ ...

Գիտակից հասարակությունը պաշտոնյայի ասածին թեթեւ ժպիտով ու մեծ հեգնանքով վերաբերվեց, քանի որ իրականում միլիոններ դիզելու մեջ սրբագույն Աստվածը որեւէ կապ չունի։ Իրականում ներկայիս ՊԵԿ նախագահի միլիոնանոց «գրեֆներն» ունեն հստակ հասցեատեր, որը նրա եղբայրն է, իսկ թե որտեղից վերջինիս այդքան եկամուտ այդչափ մեծ գումարներ նվիրաբերելու համար, մնում է մեծ հարցական։

Նկատենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ոչ միայն բացակայում են Հովհաննես Հովսեփյանի եղբոր հայտարարագրերը, այլև ՊԵԿ-ի ղեկավարը երբևէ չի ներկայացրել անգամ իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագիր: Այսպիսի «Աստվածային գործեր»։

Հ. Գ. Հովհաննես Հովսեփյանի, մինչ օրս նրա դիզած միլիոնների, ով գիտե, արդեն միլիարդների մասին կարելի է երկար կամ շատ երկար խոսել, սակայն այս անգամ կսահմանափակվենք այսքանով...

Միայն մեկ նկատառում փոքր և միջին բիզնեսի «բկից բռնած», սեփական ժողովրդին ճնշող ու գռփող «ազնիվ» չինովնիկին` ի շահ Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի, գոնե մեկ անգամ ընթերցեք Աստվածաշունչը եւ մի´ խառնեք Աստծուն ձեր կեղտոտ ու լկտի գործերին։

Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց
Ամենադիտված