Դիջիթեք-ը` ՏՏ ոլորտի կարևոր պլատֆորմ
BlogԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արդեն մի քանի տարի է, ինչ տեղի է ունենում Դիջիթեք ամենամյա բիզնես ֆորումը: Այն իրականացվում է վարչապետի հովանու ներքո` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:
Հայկական ՏՏ ապրանքային նշանի առաջմղման և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ, բացի «Դիջիթեք» բիզնես ֆորումից կազմակերպվում են այնպիսի ոլորտային միջոցառումներ, ինչպիսիք են` , «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա ցուցահանդեսը, «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը:
Տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն ու առաջարկություններն այսօր հաջողությամբ կիրառվում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում: Դա էլ նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը:
ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպումն ու անցկացումը ևս կարևոր խթան է հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տեխնոլոգիական լուծումների կիրառման մակարդակի բարձրացման համար:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում են ավելի քան 396 ընկերություններ, ներգրավված է 11560 մասնագետ, ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 474.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2014թ. ոլորտում գրանցվել է 25.2% աճ: